Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքը բացելու՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի կոչին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Իսլանդիայի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրի՝ Լաչինի միջանցքը բացելու հայտարարությանը։

«Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահին՝ մնալ անաչառ, զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են խաթարել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաքուն նշում է, որ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությունը Լաչինի միջանցքի փակման հետ կապված չի արտացոլում իրականությունը և ափսոսանք է առաջացնում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև «անհասկանալի» է որակել «այդ վերաբերմունքը Լաչինի ճանապարհին խաղաղ ցույցերի կապակցությամբ»:

«Ես մտահոգված եմ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ավելի ու ավելի ծանր մարդասիրական իրավիճակով։ Ես կոչ եմ անում պատկան իշխանություններին արագորեն վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ իրենց տարաձայնությունները հարթել երկխոսության միջոցով և պատրաստ լինել իրենց ներդրումն ունենալ այս հարցում»,- հայտարարել էր Իսլանդիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան