Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարական է տվել

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է հրաժարական տալու մասին։ Քաղաքական գործչի խոսքով՝ ինքն այլևս երկիրը ղեկավարելու ուժ չունի։ Արդերնը ծրագրում է պաշտոնից հեռանալ ոչ ուշ, քան փետրվարի սկզբին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ջասինդա Արդերնը խոստովանել է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու վեց տարին իր համար ծանր ժամանակ է եղել։ Այժմ նա իր համար այլևս հնարավորություն չի տեսնում այդ պաշտոնում մնալու և նոր ընտրություններին առաջադրվելու համար։

«Ես գիտեմ, որ քաղաքական գործիչները մարդիկ են: Մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, քանի դեռ կարող ենք: Եվ հետո գալիս է ժամանակը․․․ Ինձ համար դա եկել է»,- ասել է Արդերնը:

Վարչապետի պաշտոնում Ջասինդա Արդերնի պաշտոնավարման ընթացքում Նոր Զելանդիան վերապրել է Քրայսթչերչի ահաբեկչությունը, երկրաշարժեր, քաղաքական և տնտեսական ճգնաժամեր, կորոնավիրուսային համաճարակ: Արդերնն ասել է, որ չի հեռանում, քանի որ իր աշխատանքը դժվար է իր համար, այլ որովհետև «մյուսներն այս պաշտոնում կարող են ավելի լավ անել այդ աշխատանքը»:

Տաթև Ֆռանգյան