ՔՆՆԱՐԿՈՒՄ. Ռուս-ուկրաինական պատերազմ․ ինչպե՞ս է կեղծվում ճշմարտությունը

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Հայտնի խոսք կա՝ պատերազմում առաջին զոհը ճշմարտությունն է։ Այնպիսի խոշոր ռազմական գործողություն, ինչպիսին Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սկսած պատերազմն է, չէր կարող անցնել առանց տեղեկատվական պատերազմի՝ պայքարի մարդկանց ուղեղների համար։ Պատերազմի մասին հաճախ պատմում են ոչ միայն փաստերով, այլև կեղծ տեղեկատվությամբ, կես-ճշմարտությամբ, մանիպուլյացիաներով, հորինում են՝ արյունալի և հազարավոր մարդկային կյանքեր խլած պատերազմին հիմնավորումներ գտնելու, պարզապես՝ սուտ և փաստերի խեղաթյուրում։

Ռուս-ուկրաինական պատերազմի մասին մեդիայում միջին կարծիք կամ վերլուծություն շատ դժվար է գտնել։ Առավել հաճախ հանդիպում են բևեռացված գնահատականներ՝ մի կողմը բացարձակ ճշմարիտ է և որևէ մեղք չի գործել, մյուս կողմը՝ մեղավորն է ամենայն դժբախտությունների։ Եթե Ուկրաինայի՝ միջազգանորեն ճանաչված տարածքների՝ ՌԴ-ի վերահսկողության տակ անցնելն ուկրաինական կողմը բնութագրում է օկուպացիա, ՌԴ-ն այն անվանում է ազատագրում։

ՌԴ-ում պատերազմի հենց առաջին օրերից արգելվեց պատերազմն անվանել պատերազմ, ռուսական մեդիաներին պարտադրվեց հատուկ ռազմական գործողություն եզրույթը։ Ճիշտ է՝ վերջերս Վլադիմիր Պուտինն ամեն դեպքում Ուկրաինայի դեմ իր նախաձեռնած այս արյունալի գործողությունը անվանեց «պատերազմ»։ Հայաստանը ֆիզիկապես և քաղաքական իմաստով մոտ գտնվելով Ռուսաստանին և Ուկրաինային, բնականաբար՝ թիրախավորվեց իբրև քարոզչության օջախ։ Հայ հասարակությանը ներկայացվեցին թեզեր, որոնք կարդարացնեին կամ կդատապարտեին պատերազմը։

Ի՞նչ են մեզանից թաքցնում կամ խաբում ռուս-ուկրաինական պատերազմի մասին։ Այս հարցերն են շոշափվելու Factor TV-ի կազմակերպած քննարկմանը, որին մասնակցում են Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը, քաղաքագետ Էդգար Վարդանյանը, հոգեբան, հետազոտող Սոնա Մանուսյանը, մշակութային մարդաբան, Օրբելի կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը, գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը։