Փաշինյանը թալանչի-սրիկաներից 10 մլրդ դոլար թող վերցնի, բանակը վերականգնի, այլ ոչ թե լեգիտիմացնի նրանց. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ի՞նչ չի արել կամ ո՞ր քայլերում է թերացել Հայաստանի իշխանությունը, որ Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը։ Փաստն այն է, որ մոտենում է Արցախի շրջափակման 40 օրը, և միջազգային ճնշումները մինչ այս պահն արդյունք չեն տվել։

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չունի ռազմավարություն իրավիճակից ելք գտնելու հարցով։

«Ամենակոնցեպտուալ խնդիրը, որ 44-օրյա պատերազմից հետո չի հաջողվել իրականացնել Հայաստանի քաղաքական վերնախավին, Ադրբեջանի դեմ հակաթույն գտնելն է։ Կա ռազմավարության բացակայություն։ Չի հաջողվում գտնել հակախաղը, թե ինչպես սանձել Ադրբեջանին, որպեսզի նա չկարողանա իր հարաբերական հաջողությունն օգտագործել տարբեր ժամանակահատվածներում՝ ՀՀ-ից հավելյալ պահանջներ կորզելու համար։ Պիտի խոստովանենք, որ ՀՀ-ին չի հաջողվում գտնել հակախաղը և մշակել այնպիսի ռազմավարություն, որը թույլ չի տա Ադրբեջանին զարգացնել իր թվացյալ հաջողությունը, իսկ մյուս կողմից՝ կբերի հարցի լուծմանը։ Ակնհայտ է, որ ՀՀ-ն չունի այդ գործիքակազմը»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Ըստ էության՝ գերեվարելով 120,000 մարդու՝ Իլհամ Ալիևը վերջնագիր է ներկայացնում․ «Ով չի ուզում լինել Ադրբեջանի քաղաքացին՝ Ղարաբաղը մեր տարածքն է, կարող է հեռանալ։ Իսկ ով ուզում է ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կարող է մնալ և ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը»։

Ադրբեջանը հարցը պարզ դնում է, իսկ ի՞նչ քաղաքականություն է սրան հակադրում ՀՀ իշխանությունը։

«Գիտեք, ընդհանրապես՝ հայկական օրակարգ և հայկական կոնցեպտ գոյություն չունի ՀՀ-ի առաջ ծառացած մարտահրավերները չեզոքացնելու կամ դրանք կառավարելու համար։ Տապալվել է խաղաղության օրակարգը, և 2020 թվականից առ այսօր որքան խոսել է քաղաքական իշխանությունը խաղաղությունից, ճիշտ այդքան Հայաստանը հեռացել է խաղաղությունից։ Խաղաղության դարաշրջան կոչվածի շրջանում Հայաստանը ենթարկվել է ռազմական խոշոր հարձակման՝ ունենալով մարդկային և տարածքային ահռելի կորուստներ։ Ակնհայտ է, որ խաղաղության դարաշրջան բացելու՝ ՀՀ իշխանության կոնցեպտը տապալվել է, և իրենք ընդունում են դա։ Փաշինյանն ասում է, որ Արցախը կանգնած է ցեղասպանության ենթարկվելու վտանգի առաջ, որ Ալիևը իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն»,- այսպես գնահատեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ հարց հնչեցնելով՝ երբ Փաշինյանը հանրայնորեն գնահատական է տալիս, որ չի երևում զիջման կետը, ինչից հետո Ադրբեջանը կանգ կառնի, ինքը երբվանի՞ց է դա հասկացել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան