ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄԻՊ գրասենյակ

Լուրեր

20.04.2026 | 18:14
Ռյուտեն Անկարա է մեկնում
20.04.2026 | 18:10
Ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է․ դեսպան
20.04.2026 | 18:04
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ․ անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կնքված ևս մեկ հողամասի առուվաճառքի պայմանագիրը
20.04.2026 | 18:00
«Վրացական երազանքը» կպահանջի արգելել ևս մեկ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը
20.04.2026 | 17:55
Գովազդային «պատերազմներ» Meta-ի հարթակներում․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերը
20.04.2026 | 17:46
Ապրիլի 20-21-ին հանրապետության մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
20.04.2026 | 17:38
Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցելու պատրաստակամության մասին
20.04.2026 | 17:30
Ռալիի ժամանակ երկրպագու է զոհվել վրաերթի հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 17:18
Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
20.04.2026 | 17:07
Ավետիք Չալաբյանը՝ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նվիրատու
20.04.2026 | 16:55
Հայաստանի ծանրամարտի ու բռնցքամարտի ֆեդերացիաները ցավակցական ուղերձներ են հղել
20.04.2026 | 16:45
Անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի ստորագրած հողամասի վաճառքի պայմանագիրը․ ՀՀ-ին կվերադարձվի 78.8 մլն դրամ․ Դատախազություն
20.04.2026 | 16:45
Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններն Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել՝ Արցախի մասով բանաձևեր ընդունելու համար
20.04.2026 | 16:39
Տուապսեում նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ-ների հարձակումից հետո ծովում նավթային հետք է առաջացել
20.04.2026 | 16:27
Ըմբշամարտի ԵԱ․ Մանվել Խաչատրյանը և Մալխաս Ամոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 18-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պաշտպանը շնորահակալություն է հայտնել հատուկ ներկայացուցչին այցի համար, կարևորել նրա այցը Հայաստանի Հանրապետություն։ Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները, նշել, որ հաստատությունը հասարակության կողմից ունի վստահության բարձր մակարդակ, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես անկախ հաստատություն։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, կարևորել երկկողմ համագործակցությունը։ Նա ներկայացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում մարդու իրավունքներով, կառավարման համակարգով և Լաչինի միջանցքի շրջափակումով։ Նշել է, որ ծանոթացել է ՄԻՊ-ի հրապարակած արտահերթ զեկույցներին, որտեղ ներկայացվել են Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ փաստեր։

Պաշտպանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հաստատության կատարած փաստահավաք աշխատանքները, որոնք մի քանի անգամ վերստուգվում են, ապա հրապարակվում զեկույցներում։ Զեկույցները ներկայացվում են միջազգային կառույցներին և դերակատարներին։

Գրիգորյանը հատուկ խոսել է նաև հունվարի 17-ին ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Հայաստանից Արցախ մեկնող երեխաներին ահաբեկելու դեպքի մասին՝ համարելով, որ այս տեսակի արարքն ուղղակի երեխայի իրավունքների կոպտագույն խախտում է, որը պետք է պատշաճ գնահատականի արժանանա երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից։

Պաշտպանը ներկայացրել է, որ Արցախում 120 հազար անձ մնացել է շրջափակման մեջ, այդ թվում՝ 30 հազարը երեխա, 9 հազարը հաշմանդամություն ունեցող անձ և 20 հազար տարեց։ Նշել է, որ վերլուծված բազմաթիվ փաստեր, այդ թվում ադրբեջանցի բարձրաստիճան անձանց պաշտոնական հայտարարությունները, դրանց կոորդինացված բնույթը կեղծ ակտիվիստների գործողությունների հետ, գազի ու ինտերնետի անջատումները, ցույց են տալիս, որ կատարվողը ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված ու ղեկավարվող Արցախի հայաթափման քաղաքականություն է։

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կարևորել է Հայաստան ժամանելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։