ՄԱԿ-ի փաստաթուղթը չընդունվեց առանձին երկրների, նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ում կողմից ինչ պարտավորություն է խախտվել։ ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի արդյունքներին։ 

Միրզոյանը հիշեցրեց, որ հունվարի 17-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ՝ Հայաստանի նախաձեռնությամբ և այնտեղ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, ապա նաև մյուս անդամ երկրները կամ կազմակերպությունները դիրքորոշում են արտահայտել։

«Քննարկումը ընթացել է փակ ռեժիմով և ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ կիսվել ընդհանուր տպավորությամբ։ 

Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ և այդ ելույթներից ակնհայտն էր առնվազն, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ում կողմից, ինչ է խախտվել, ինչպիսի պարտավորություններ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում։ Կրկնում եմ, որ հստակ գիտակցում կա ԵԱՀԿ-ում և ոչ միայն։ Դուք կարող եք տեսել առանձին երկրների արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներ։ Կարծում եմ՝ այս դիրքորոշումները վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների են հանգեցնելու»,- ընդգծեց Միրզոյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ-ի ԱԽ-ից,  արտգործնախարարը պատասխանեց. «Դեռ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումից և Ադրբեջանի կողմից մեր տարածքի մի մասն օկուպացնելուց հետո  ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցան առաջին քննարկումները, և այժմ ահա, Լաչինի միջանցքի  փակումից և Լեռնային Ղարաբաղի բլոկադայից հետո մենք կրկին խնդրանքով հանդես եկանք, և Ֆրանսիայի նախաձեռնությամբ տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ-ի ԱԽ-ում:  

Նաև հրապարակային դիրքորոշումներ  հայտնեցին ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները:  

Ուզում եմ տեղեկացնել, որ փաստաթուղթ էր շրջանառվում, ցավոք փաստաթուղթն ընդունոել հնարավոր չեղավ: Դա պետք է լիներ ՄԱԿ-ի ԱԽ նախագահողի հայտարարություն:  

Այդ փաստաթուղթը ստորագրել հնարավոր չեղավ առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով, բայց աշխատանքները շարունակվում են: ՄԱԿ-ի ԱԽ-ն կարևորագույն հարթակ է, մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք»։ 

Թեմայի առնչությամբ դիտեք նաև Factor.am-ի պատրաստած հետևյալ տեսանյութը՝

Ռուսաստանը տապալել է Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը