Այս տարի ևս հրավեր եմ ստացել Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ ըստ ամենայնի՝ կմասնակցեմ․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝  Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը դրական քայլ և էական առաջընթաց երկխոսության գործընթացում: Այս մասին նա հայտարարեց  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում:

«Կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ խոսակցությունն ընթանում է, մենք լիահույս ենք, որ առաջիկայում մյուս թեմաները, որոնց շուրջ խոսակցություն է ընթանում, իրականություն կդառնան:

Իրականում բավականին երկար ժամանակ է՝ մեր երկրների ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենը էքսպերտային մակարդակում ավելի գործնական քննարկումներ, հանդիպումներ են եղել»,- ասաց Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք մոտ ժամանակներում նախատեսվում են շփումներ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, Միրզոյանը պատասխանեց, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպում այս պահին նախատեսված չէ:

«Կրկին, ինչպես անցած տարի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ըստ ամենայնի կմասնակցեմ, որտեղ ենթադրաբար կլինեն նաև հանդիպում և քննարկում, որը երկխոսությունը զարգացնելու, առարկայական արդյունքների հանգեցնելու համար է»,- տեղեկացրեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։