2022-ին ՀՀ-ից Վրաստան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել, քան նախորդ 10 տարիներին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
Բոլորը

Նախորդ տարի Վրաստան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել Հայաստանից, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թվականին Վրաստանի վարչապետն այցելել էր Հայաստան, մեր հանդիպմանը հաջորդած բրիֆինգի ժամանակ հայտարարեցինք, որ խնդիր ենք դնում, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնենք 1 միլիարդ դոլարի: Հիմա արդեն մենք հաստատ շատ մոտեցել ենք կամ հատել ենք:

Հիմա մենք ավելի շատ կենտրոնացած ենք 2023 թվականի ցուցանիշների աճի վրա: Քաղաքական, տնտեսական, մարդկային շատ ջերմ հարաբերություններ են հաստատված: Պետք է այնպես անել, որ այդ հարաբերություններն ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ այդ ամենը կնպաստի  հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը։ Փաշինյանը հավելեց, որ հիմա քննարկվում է Հայաստանում վրացերենի, և Վրաստանում  հայերենի ուսուցման որակի բարելավման թեման:

Վարչապետը նաև հիշեցրեց, որ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ՝ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։