Փաշինյանի կառավարությունը «Լուսավոր Հայաստանի» կառավարությունը չէ. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ոստիկանությունը փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը հիացած է իր մանկության ընկերուհի Մանե Թանդիլյանով, բայց նրա հրաժարականի մասով ասելիք չունի։ «Տիկին Թանդիլյանը ինտելեկտուալ, բարոյական ճիշտ գործիչ է»,- վստահեցնում է պարոն Շարմազանովը։

Ընդդիմադիր պատգամավորը կառավարությանը գոտկատեղից ներքև հարվածել չի ուզում, չարախնդալ չի կարող այդ հրաժարականի պատճառով։ «Մենք ընդդիմություն ենք, և մենք կառավարության փոխատեղումները չենք մեկնաբանում»,- խուսափում է մեկնաբանել ԱԺ փոխնախագահը։

Տիկին Թանդիլյանի հրաժարականի պատճառ էր դարձել պարտադիր կուտակային կենսաթոշակի մասով իր և Նիկոլ Փաշինյանի միջև հակասությունը։ Փաշինյանը կողմ է, որ «պարտադիր» բաղադրիչը պահպանվի, մինդեռ նախկինում դեմ է եղել, ինչպես Մանե Թանդիլյանն այսօր։ «Մենք չէինք ուզենա, որ տիկին Թանդիլյանը հրաժարական տար, մենք չէինք ուզենա, որ տիկին Թանդիլյանը դուրս գար կուսակցությունից»,- ցավում է պարոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանն ասում է, որ Թանդիլյանի երկու որոշումներն էլ իրենց համար անակնկալ էին։ «Եթե վարչապետը ընդունի հրաժարականի դիմումը, մենք ստիպված կլինենք, այլ թեկնածու ներկայացնել»,-արձանագրում է պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը հստակեցնում է, որ «Լուսավոր Հայաստանը», որի անդամն էր սոցիալական ապահովության և աշխատանքի նախկին նախարարը, կողմ էր, որ պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգվի, սակայն ակնարկում է, որ խաղի կանոններ են փոխվել «պարտադիր կուտակային» համակարգում․ «Այս պահին քայլ առաջ համակարգ է ներդրվել»։

Պատգամավորը հիշեցնում է, որ Փաշինյանի կառավարությունը «Լուսավոր Հայաստանի» կառավարությունը չէ, եթե լիներ այդ կուսակցության կառավարությունը, միգուցե հետաձգվեր «պարտադիրի» բաղադրիչը։ «Եթե մենք ուզում ենք մեկ կուսակցությունով բազմակուսակցական կառավարության մեջ ասենք՝ չէ, մեր ուզածով արեք, դա էլ չէ արդար, որովհետև կա կարծիք, որ համակարգի հետաձգումը կամ համակարգի չեղարկումը կարող էր այլ՝ ավելի լուրջ պրոբլեմներ առաջացնել»,- զգուշացնում է Էդմոն Մարուքյանը։

Արծվիկ Մինասյանը «պարտադիր» բաղադրիչին դեմ երկրորդ նախարարն էր Փաշինյանի կառավարությունում, և նրա հրաժարականի հարցը երեկ նույնպես դարձավ թեմա։ «Ո՛չ, չեմ պատրաստվում, ես տրամադրված եմ վճռական, որովհետև ոչ միայն էդ ոլորտում, այլև տնտեսական մենաշնորհների ոլորտում հսկայական աշխատանք կա»,- ասում է տնտեսական զարգացման և ներդրումների դաշնակցական նախարարը։

«Պարտադիր» բաղադրիչի հարցը դեռ փակված չէ, պարոն Մինասյանը տեղեկացնում է, որ առայժմ ընտրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի մեջ ներգրաված մարդկանց եկամուտների բեռնվածությունը կրճատելու տարբերակը։

«Փոփոխությունով մենք մեղմում ենք թե 200 հազարին և թե առաջիկա 80 հազարին վճարման բեռը միաժամանակ օրակարգում պահելով շատ հստակ հարց՝ արդյոք պարտադիր կուտակայինի հարցը հակասահմանադրակա՞ն է, թե՝ ոչ»,- ասում է պարոն Մինասյանը։

Նա շարունակում է պնդել, որ «պարտադիր» բաղադրիչը այսօր չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին, որովհետև տնտեսական վիճակը դա դեռ թույլ չի տալիս։ Ի դեպ, նախարարն անդրադարձավ նաև իր հետ շփվելու՝ Նիկոլ Փաշինյանի ոճին, որը շատերին կոպիտ թվաց․ «Դա աշխատանքային քննարկման մակարդակում ձև էր, որը, կարծում եմ, աստիճանաբար կշտկվի։ Ես չեմ կարծում, որ տեղի է ունեցել անհաղթահարելի բան»։

Մհեր Արշակյան