Հեղափոխություն՝ ՀՀԿ-ի գործելակերպում. Հանրապետականը ՏԻՄ-երում նահանջ է գրանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 14:39
ԱՄՆ-ն Սիրիան հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակից, որում այն ներառվել էր 1979 թվականին
25.08.2026 | 14:33
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հունիսի 10-ին Հայաստանի 6՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ: Սրանք առաջին ՏԻՄ ընտրություններն էին «թավշյա հեղափոխությունից» հետո: Եթե ընտրողների աշխուժության առումով որևէ փոփոխություն չկա և ավանդական պասիվություն է՝ ընտրություններին մասնակցեց իրավունք ունեցողների ընդամենը 54 տոկոսը, ապա առաջադրումների առումով պատկերն ուշագրավ է:

Այսպես, համայնքի ղեկավարի 27 թեկնածուից ընդամենը մեկն էր ՀՀԿ-ական, ավագանու 79 թեկնածուից՝ 2-ը:

Կատարվածն իրոք զարմանալի է, քանի որ մինչ այս եղած ՏԻՄ բոլոր ընտրություններում ՀՀԿ-ն մասնակցում էր ակտիվորեն:

Մարտի 11-ին, օրինակ, երբ հեղափոխության հեռավոր շունչ անգամ չկար հանրապետությունում, 20 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի 19 թեկնածուից 9-ը հանրապետական էր, ավագանու անդամի 138 թեկնածուներից՝ 62-ը:

Դրանից առաջ՝ 2017թ. նոյեմբերի 5-ին, 69 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում  համայնքապետի 135 թեկնածուներից 67-ը հանրապետական էր, ավագանու անդամի 983 թեկնածուներից՝ 240-ը:

Ու այսքանից հետո ՀՀԿ-ն ընտրությունների է ներկայանում մեկ-երկու թեկնածուով: Սա վկայում է իշխող կուսակցության կտրուկ նահանջի մասին ու բոլորովին հակասում է «ժողովուրդը մեզ է ընտրում» տրամաբանությանը:

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ինչպես երևում է՝ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն նույն դիրքորոշումն են ցուցաբերում, ինչ-որ նախկինում՝ պասիվ են, ընտրովի պաշտոններում սեփական մարդն ունենալու հայտ չեն ներկայացնում:

Տարօրինակ է, բայց այս պահին պասիվ է նաև «Ելք» դաշինքն ընդհանրապես և վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը՝ մասնավորապես»: Հեղափոխության առաջամարտիկ քաղաքական ուժը, ՏԻՄ-երում նշանակովի պաշտոնները տիրապետելով, ընտրովի պաշտոններում դեռ հեղափոխություն չի սկսել: