Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը «մոլորեցնում է միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի իրավիճակի հետ կապված»

Լուրեր

13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ՝ զրույցի ընթացքում կրկին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։

Մասնավորապես, անդրադառնալով Բաքվի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ Ալիևը նշել է, որ Հայաստանը, իբր, շահարկում է Լաչինի ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար, և պնդում, որ ճանապարհը փակ է կեղծ տեղեկատվության հիման վրա։ Նա ասել է, որ ճանապարհը, իբր, բաց է խաղաղ բնակչության և քաղաքացիական բեռների անցման համար։

Նա ուշադրություն է հրավիրել, իբր, «Ադրբեջանի բնական պաշարների անօրինական շահագործման դադարեցման և հանցագործ տարրերի դուրսբերման կարևորության վրա այն տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը»։

Ալիևը կեղծ թեզեր է ներկայացնել՝ հայտարարելով, թե հայկական կողմը երկու տարուց ավելի, իբր, Լաչինի միջանցքն օգտագործում է ականների, զենքի ու անձնակազմերի փոխադրման համար։

Հանդիպման ընթացքում նշվել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ կազմակերպված ԵՄ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափի կարևորությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի խթանման տեսանկյունից։

Էմմա Չոբանյան