Մարտական գործողություններին մասնակցած երիտասարդների համար իրականացված աշխատանքները․ ՈՒՂԻՂ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Մեկնարկել է մարտական գործողություններին մասնակցած երիտասարդների համար «Նոր Էջ» նախագծի շրջանակում իրականացված ծավալուն աշխատանքների ներկայացումը։

Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի հեղինակային կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Նոր էջ» նախագիծը մշակվել է մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո և գործում է 2021թ. հունվարից: Նախագծի նպատակն է պատերազմի մասնակիցներին և զինհաշմանդամներին սեփական կարողությունները զարգացնելու, հստակ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել՝ այդպիսով նպաստելով լիարժեք աշխատանքային կյանքին վերադառնալուն:

Արդյունքում «Նոր Էջ»-ի աջակցությամբ մարտական գործողություններին մասնակցած 18-30 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռվել կրթվելու և զարգանալու իրենց ցանկություններից ու աշխատաշուկայի պահանջներից բխող ուղղություններով:

Մեկնարկից ի վեր շահառուներից 854-ն արդեն ավարտել են նախագծով նախատեսված կամ ըստ ուղղորդման որևէ դասընթաց կամ կրթական ծրագիր և 185-ը ներկա պահին մասնակցում են տարատեսակ դասընթացների: Հարկ է նշել նաև, որ 52 երիտասարդ ընդունվել է աշխատանքի:

Ներկայում նախագծին շարունակաբար գրանցվող մասնակիցների թիվը հասնում է 2000-ի: Տարեկան կտրվածքով 2022 թվականին ծրագրին միացել են ամսական միջինում 24 նոր շահառու։

Նախագիծը շարունակական է՝ նպատակ հետապնդելով ներգրավել նոր գործընկերների և համատեղ ուժերով ընդլայնել աջակցության ծավալը և ուղղությունները՝ բացելով նոր էջ հայերենասիրական դժվարին ուղին անցած երիտասարդների կյանքում։