Այսօրվա պայմաններում Երևանն ավելի ու ավելի է սկսել ձգտել դեպի Արևմուտք. տեսակետ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Արևմտյան փորձագետները շարունակում են քննարկել Հայաստանի հրաժարումը ՀԱՊԿ-ի զորավարժություններից ու հայ-ռուսական հարաբերոթյունների հետագա ընթացքը: Վերլուծաբաններ Փոլ Սթրոնսկին և Լուորենս Բրոյերսը պատասխանել են «Ամերիկայի ձայն»-ի հարցերին։

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին, պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցերին, շեշտում է՝ ռուս խաղաղապահներն ապացուցել են, որ ի վիճակի չեն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ուստի այս պայմաններում Երևանն ավելի ու ավելի է սկսել ձգտել դեպի Արևմուտք՝ իր արտաքին քաղաքականության ուղեգիծն ընդլայնելու համար: Ըստ Սթրոնսկիի՝ հաշվի առնելով այսօր աշխարհում ՀԱՊԿ-ի, մասնավորպես Ռուսաստանի ու Բելառուսի բացասական համբավը՝ Հայաստանն, ամենայն հավանականությամբ գտել է, որ այդ երկու երկրների հետ զորավարժությունները Արևելք-Արևմուտք հակադրման և Ուկրաինայում ռուսական ուժերի զանգվածային վայրագությունների պայմաններում բացասաբար կընկալվեր արևմտյան գործընկերների շրջանակում, հատկապես Վաշինգտոնում, որն այսօր ջանքեր է գործադրում Երևանի ու Բաքվի միջև խաղաղությանը հասնելու ուղղությամբ:

Վերլուծաբանի կարծիքով՝ զորավարժությունների իրականացումը Հայաստանում կնմանվեր Փաշինյանի կառավարության կողմից նախկինում ընդունված որոշմանը՝ Սիրիա ռուսական ուժերի աջակցությամբ հայկական խաղաղապահների խումբ ուղարկելուն և նորից կարժանանար բացասական գնահատականի արևմտյան գործընկերների կողմից: Դա նաև, ըստ նրա, սխալ ազդանշան կհանդիսանար Հայաստանի հանրությանը, որը զգալի չափով զայրացած և հիասթափված է տարածաշրջանում անվտանգության ոլորտում Ռուսաստանի գործողություններից:

Իր հերթին՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը՝ Conciliation Resources հաստատության վերլուծաբան Լոուրենս Բրոյերսը գտնում է, որ «Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի զորավարժություններն ընդունելու դժկամությունը զարմանալի չէ, քանի որ վերջին մեկուկես տարվա փորձը բացահայտել է այն գաղտնիքը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին շատ քիչ կապ ունի Հայաստանի անվտանգության և Ռուսաստանի հետ խիստ անհամաչափ հարաբերությունների կառավարման հետ»:

Վերլուծաբանի գնահատականով՝ ՀԱՊԿ-ն ակնհայտորեն հրաժարվել է Հայաստանի անվտանգության ապահովումից նույնիսկ Ղարաբաղից դուրս Ադրբեջանի հետ միջպետական ընդհարման ժամանակ, և Հայաստանի անդամակցությունն այս կազմակերպությանը տրամաբանորեն հարցականի տակ է դրվում Հայաստանում: Բրոյերսի կարծիքով՝ անորոշ է, թե արդյոք անդակամցությունը ՀԱՊԿ-ին ավելին է տալիս Հայաստանին, քան երկկողմանի հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ևս ունեն բազմաթիվ հարցականեր:

Փոլ Սթրոնսկին ևս համակարծիք է՝ հայ-ռուսական այսօրվա հարաբերություների բնույթը, ներառյալ Երևանի զայրացած հռետորաբանությունը և հասարակության մեջ աճող հակառուսական տրամադրությունները, վկայում են երկրների հարաբերություններում առկա խնդիրների մասին: Դրա հետ մեկտեղ, Սթրոնսկին շեշտում է՝ Հայաստանն այս պահին չունի Ռուսաստանից հեռանալու այլ հեռանկար, քանի որ Երևանի շրջադարձը դեպի Արևմուտք կարող է երկարատև և ուշացող լինել: Հայաստանը պետք է գործի չափազանց զգույշ, գտնում է Սթրոնսկին՝ հիշեցնելով, որ ռուս խաղաղապահ ուժերն այնտեղ են մինչև 2025 թվականը։

Լոուրենս Բրոյերսի պնդմամբ էլ՝ վերջին երկու տարիները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը տիպիկ տարածաշրջանային անվտանգության կազմակերպություն չէ, իսկ նրա անդամներին տրվող երաշխիքները քիչ նշանակություն ունեն: Այս հանգամանքն ավելացնում է ընդհանուր անվտանգության վակուումը հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, որը զգալի չափով աճել է հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո: Ըստ Բրոյերսի՝ Ադրբեջանը, որը դժգոհ է 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի արդյունքներից, օգտագործում է այդ հանգամանքը Հայաստանի հետ բանակցություններում՝ իր նախընտրած պայմանները թելադրելու համար։ Վերլուծաբանը կանխատեսում է, որ ընթացիկ տարում այս միտումը կշարունակվի՝ ուղեկցվելով ընդհարումներով և լարվածության աճով, եթե` ոչ լիարժեք պատերազմով: Այս իրավիճակում Բրոյերսը կարևորում է եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը չեղարկելու Երևանի որոշումն ու հայ-ռուսական զարգացումները՝ այդ հարցը վերահասցեագրելով «Հայաստանի կառավարությանը, որպեսզի նրանք խոսեն այս հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշման մասին»: