Եվրոպական երկրներին գազ տալով՝ Բաքուն փակել է նրանց աչքերն ու ականջները․ Լիլիթ Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը քաղաքակիրթ մարդկության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ուշադրությունը հրավիրեց Արցախում առաջացած հումանիտար աղետի վրա։

«Ձեզանից շատերը իրենց ասելիքը ասել են, բայց մենք նաև անելիք ենք սպասում։ Կոչերը, շատ խորը և խորը մտահոգությունները մեզ և մեր պետության համար ճակատագրական են։ Իսկ անելիք վստահաբար կա՝ սանկցիաների կիրառում, ինչը, ցավոք հապաղում է»,- նշեց Ստեփանյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ օրեր առաջ լրացավ Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցը։

«Հայերի ջարդերը Ադրբեջանի միայն Բաքու քաղաքում չէ, որ տեղի են ունեցել և միայն նշված թվին չէ, որ կատարվել են։ Նույն էր իրավիճակը հայության համար նաև 1905 թվականին, 1918 թվականին։ Նույն ջարդերն էին մեծ ու փոքր քաղաքներում ՝ Գանձակում, Սումգայիթում և այլուր։ Դժվար է ասել, թե քանի հայ սպանվեց այդ օրերին՝ մարդկությանը հայտնի կամ անհայտ բռնության ձևերով, որոնց նկարագրությունը կարող է անգամ ուշաթափություն առաջացնել սովորական մարդու մոտ։ Ջարդերն սկսվել էին այս օրերին՝ հունվարի 13-ին և տևեցին մոտ մեկ շաբաթ, որոնց հետևանքով տնից-տեղից զրկվեց և արտաքսվեց ավելի քան 200 հազար հայ։

Հունվարի 13-ը աշխարհի մեծ մասի մոտ ընդունված է որպես հին Նոր տարի։ Բաքվի բռնապետական քաղաքական համակարգը, որի էությունը ու բովանդակությունը տարիների ընթացքում տրանսֆորմացիա չի ապրել, իր քաղաքացիներին շնորհավորելու տարօրինակ մեթոդներ է ընտրում, որոնք դեմ են մարդկության, մարդու և մարդկային տրամաբանության բոլոր կանոններին։ Ապացույց՝ վերը նշածս ջարդերը միակ հանցագործությունները չեն, որը կատարվել են Բաքվի կողմից։ Բոլորիս հիշողության մեջ թարմ են 44-օրյա պատերազմի դեպքերը, գնդակոծվող գործող ծննդատունը, ֆոսֆորային զենքերը։ Բոլորիս հիշողության մեջ թարմ են սեպտեմբերյան ռազմական գործողությունների դեպքերը և այս օրերին Լաչինի միջանցքի փակումը։ Ի դեպ, այսօր լրանում է 36-րդ օրը»,- ընդգծեց Ստեփանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ալիևը բոլոր տեղերում հայտարարում է, թե արցախցիներն իր քաղաքացիներն են և իրենք պաշտպանված են, ինչպես Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, և սովի է մատնում 120 հազար քաղաքացու՝ փակելով առաջին սպառման մթերքների ճանապարհը, անջատելով հոսանքը, այսօր էլ՝ գազը։

«Ինչո՞ւ, որովհետև գիտի՝ անպատիժ է մնալու, որովհետև եվրոպական երկրներին գազ տալով՝ փակել է իր պարտքերն ու թեմաները, իսկ նրանց աչքերն ու ականջները»,- հավելեց Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։