ԵՄ դիտորդները նորից կգան, ավելի երկար ժամանակով․ռազմական էսկալացիայի վտանգը կնվազի՞. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից առնվազն երկու տարով դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան։ Նախագիծն անցած շաբաթ ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում, իսկ երեկ հաստատվել է դիտորդական առաքելություններով զբաղվող Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ այս անգամ, ի տարբերություն նախորդի, դիտորդների 200 հոգանոց խումբ է տեղակայվելու Հայաստանի ամբողջ տարածքում։

Եվրամիության դիտորդական առաքելության առաջին խումբը Հայաստան էր ժամանել Պրահայի քառակողմ հանդիպումից երկու շաբաթ անց։ Հայ-ադրբեջանական սահմանին նրանց տեղակայման մասին համաձայնություն ձեռք էր բերվել հենց այդ հանդիպման ընթացքում։ Բաքուն ևս չէր առարկել՝ պատրաստակամություն հայտնելով  համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա։

Հոկտեմբերի 20-ից արդեն եվրոպացի 40 քաղաքացիական դիտորդներ երկամսյա ժամկետով Հայաստանում էին՝ դիտարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, նաև նպաստելու կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։

5 անգամ ավելի մեծ կազմով և առնվազն երկու տարով ԵՄ դիտորդների հնարավոր տեղակայման մասին ՀՀ ԱԳ նախարարությունից որևէ պարզաբանում ստանալ այսօր չհաջողվեց։ Դիտորդների հնարավոր ժամանման մասին տեղեկություն չունեին նաև իշխող մեծամասնության պատգամավորները։ «Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանը, այդուհանդերձ, համարում է, որ նրանց տեղակայումը էականորեն կնվազեցնի ռազմական բախումների հավանականությունը։

Այնուհանդերձ, հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 20-ը, երբ եվրոպացի 40  քաղաքացիական դիտորդներ առաքելություն էին իրականացնում Հայաստանի սահմանին, Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրելով՝ պարբերաբար հաղորդում էին սահմանային միջադեպերի մասին։

Իշխանական պատգամավորը թեև կարևորում է դիտորդական խմբի առաքելությունը, բայց և շեշտում է՝ պետք չէ ապավինել միայն նրանց ներկայությանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, մինչդեռ, համարում  է, որ այդ առնչությամբ դիտորդներից որևէ ակնկալիք ունենալ պետք չէ։

Եթե նախորդ անգամ Ադրբեջանը դեմ չէր քաղաքացիական դիտորդների տեղակայմանը, ապա այս անգամ Իլհամ Ալիևն իր դժգոհությունն է հայտնել Հայաստանում նոր առաքելության տեղակայման հնարավորության կապակցությամբ: Այդ առնչությամբ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ Հայաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահի դժգոհությունը։

Ի դեպ անցած շաբաթ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան էր գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Նախարար Միրզոյանն այդ հանդիպմանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։

Եվրամիության դիտորդները, «Ազատության» փոխանցմամբ, առաքելությունը կսկսեն փետրվարի 20-ին, իսկ հարցի առնչությամբ վերջնական որոշում կկայացվի հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան