ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. Զբոսաշրջիկին տանել գյուղ, թե՞ գյուղը բերել մայրաքաղաք․ «Հայկական գյուղ» ծրագրի մասին

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է, «Դալմա մոլ» համալիրի հարևանությամբ գտնվող տարածքում  նախատեսվում է իրականացնել «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացվել են ծրագրի մանրամասները, որով նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով, ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները  ներկայացնող ցուցասրահներով:

Ծրագրին նախորդել են Կառավարությանն առընթեր  քաղաքաշինության պետական կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին  բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ:

Ներկայումս կառուցապատման ներդրումային ֆոնդը գտնվում է ձևավորման փուլում, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հողամասերի սեփականատերերը և Երևանի քաղաքապետարանը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Հայկական գյուղը» կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը։ Նախագիծը, սակայն, միանշանակ չընդունվեց։ Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ թաղամասի ստեղծումը  մտացածին, արհեստական մի գաղափար է, նրանք հարցնում են՝ ի՞նչ կարիք կա Երևանի կենտրոնում գյուղ ստեղծել, եթե կարելի է զարգացնել թեկուզ մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող  մի շարք գյուղեր, որտեղ զբոսաշրջիկներին հնարավոր կլիներ ցույց տալ  կենդանի միջավայր։ 

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցել է նախագծային աշխատանքների համակարգող Սարգիս Թովմասյանի և  ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ։

Աննա Բաբաջանյան