ՀՀ-ն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ՞․ ընդդիմության գնահատականն ու իշխանության արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բոլորը

ՀՀ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախի անվտագության երաշխավորը լինելու հանձնառությունից։

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում գրված է՝ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Արցախը շրջափակման մեջ է արդեն 35 օր, բազմաթիվ ընտանիքներ անորոշ ժամկետով բաժանված են միմյանցից, հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է։ Այս իրավիճակում, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով, պարզ չէ, թե որոնք են Հայաստանի իշխանության քայլերը։

Իսկ այն, որ Հայաստանը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի իր հանձնառությունից, ըստ Տիգրան Աբրահամյանի, մինչև Լաչինի փակվելն էլ ակնհայտ էր։

Հարցին իր վերջին ասուլիսում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, թե Կառավարության այդ հանձնառությունը ժամկետանց չէ։ Այսօր նույն պնդումն արեց իշխանական պատգամավոր Արման Եղոյանը՝ ասելով, թե անվտանգություն ասելով՝ պետք է հասկանալ գործողությունների լայն շրջանակ՝ ֆինանսականից մինչև պարենային անվտանգություն։

Բացի այն, որ իշխանությունը, ըստ ընդդիմության, Արցախի հարցով հանձնառությունը չի կատարում, նաև Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումներում էական խզում կա։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ առաջին լուրջ հակադրությունը երևաց անցած տարվա գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցով նշաձող իջեցնել։

Հայաստանի իշխանությունից վերջին դժգոհությունն Արցախից հնչել էր Փաշինյանի ասուլիսից հետո։ Արցախի գործադիր իշխանությունն ու խորհրդարանական ուժերը քննադատեցին Հայաստանի վարչապետին մի շարք հայտարարությունների համար՝ շեշտելով, թե դրանք չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան