ԱՄՆ-ը Գերմանիայում սկսել է ուկրաինացի զինվորականների մարտական պատրաստման դասընթացները

Լուրեր

19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ 500 ուկրաինացի զինվորականներ նախօրեին սկսել են ԱՄՆ ծրագրի շրջանակում մարտական պատրաստությունը Գերմանիայում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբների կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին, գրում է Associated press-ը։

Միլլին, որը նախատեսում է այցելել Գրաֆենվուերի ուսումնական տարածք՝ ծրագրին տեղում ծանոթանալու համար, նշել է, որ վերապատրաստվող զորքերը մի քանի օր առաջ լքել են Ուկրաինան: Գերմանիայում կա սպառազինությունների և սարքավորումների ամբողջական փաթեթ, որոնք պետք է օգտագործվեն: Մինչ այժմ Պենտագոնը հրաժարվում էր նշել, թե կոնկրետ երբ են սկսվելու զորավարժությունները։

Ուկրաինացիները մշակելու են հարձակման կամ դրանք հետ մղելու հմտությունները, հասկանալու՝ ինչպես ավելի լավ համակարգել իրենց ստորաբաժանումները մարտի դաշտում՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա, ցամաքային ուժեր։

Լրագրողների հետ զրույցում Միլլին ասել է, որ զինվորականների պատրաստումը, Ուկրաինա նոր զինատեսակների մատակարարման հետ մեկտեղ, կդառնա առանցքային՝ օգնելու ուկրաինական ուժերին վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները 11-ամսյա պատերազմում։

Էմմա Չոբանյան