Մարդիկ հաղորդակից են Արցախի շրջափակմանը, պարզապես չգիտեն` ում ետևից գնան. Նարինե Դիլբարյան

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

«Խիստ դատապարտելի եմ համարում այն պնդումները, թե Հայաստանը չպետք է զբաղվի Արցախի հարցով, այլ միայն Արցախը: Նիկոլ Փաշինյա´ն, եթե դու նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ես ստորագրել, կես ճանապարհին ձեռքերդ լվանալու իրավունք չունես: Իսկ Արցախի իշխանությունները ճիշտ դիրքորոշում են որդեգրել` պետք է բանակցել, բայց ոչ ծնկաչոք. դա չի կարող օգուտ բերել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում լեզվաբան, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը:

Նրա խոսքով` հայաստանցիները հաղորդակից են Արցախի շրջափակմանը, սակայն այդ անհանգստությունը չի դառնում հանրային, քանի որ մարդիկ խորապես հիասթափված են քաղաքական բոլոր ուժերից` թե´ իշխանությունից, թե´ ընդդիմությունից, չգիտեն` ում ետևից գնան.

«Մենք չենք հեռացել ազգային ուխտից, բայց բաժանվել ենք կղզյակների, մեզ պատել է անվստահությունը: Պետք է ստեղծվի հանրության վստահությունը վայելող նոր ձևաչափ, այլապես Արցախի անկումը Հայաստանի Հանրապետության անկումն է լինելու»:

Նարինե Դիլբարյանը խոսում է նաև հայրենիքին վրա հասած վտանգի ժամանակ մտավորականների դիրքորոշման մասին.

«Մենք չունենք վճռական մտավորականներ, որոնք կարող են պետք եղած ժամանակ սպիտակ դրոշ բարձրացնել, իսկ հետո` պայքարի դրոշ: Մտավորականության շրջանում առկա է երկու ծայրահեղություն`կա´մ հանձնվողական են, կա´մ երազկոտ»:

Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում և Արցախում պետք է վերջնականապես հաստատվի գործելու ժամանակը, ոչ թե սիրո դատարկ խոստովանությունների. «Պետք է գտնենք իրական դաշնակիցների, ոչ թե առաջնորդվենք առասպելական սերերով»

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան