ՌԴ ԱԳՆ-ն հիշել է ՀԱՊԿ-ի՝ արտաքին ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնության մասին պարտավորությունն ու չի բացառել Բելառուսի ներքաշումը պատերազմում

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Ռուսաստանը չի բացառում, որ Բելառուսը կարող է պատերազմի մեջ մտնել Ուկրաինայի դեմ՝ երկրներից մեկի վրա Կիևի հարձակման դեպքում։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների հարցերով երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը հիշել է նաև ՀԱՊԿ-ի մասին, որի անդամ պետություններն արտաքին ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնության մասին համանման պարտավորություններ ունեն։

Ռուս պաշտոնյային հարց է տրվել՝ արդյո՞ք Ուկրաինայի հակամարտությանը Բելառուսի ներքաշման իրական սցենար կար։ Ի պատասխան՝ Պոլիշչուկը հիշեցրել է, որ 2021 թվականի նոյեմբերին հաստատվել է Միութենական պետության թարմացված ռազմական դոկտրինը, որը «կրում է բացառապես պաշտպանական բնույթ, սակայն ենթադրում է, որ ցանկացած անդամ պետության դեմ ռազմական ուժի կիրառումը դիտվում է որպես ոտնձգություն ընդհանուր առմամբ Միութենական պետության նկատմամբ»։

«Արտաքին ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնության մասին համանման պարտավորություններ ունեն նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր պետությունները»,- նշել է նա։

«Իրավական տեսակետից Կիևի ռեժիմի կողմից ռազմական ուժի կիրառումը կամ Ուկրաինայի Զինված ուժերի ներխուժումը Բելառուսի կամ Ռուսաստանի տարածք բավարար հիմքեր են հավաքական պատասխան տալու համար»,- ասել է Պոլիշչուկը։

Միաժամանակ, նա նշել է, որ նման միջոցների ընդունումը մնում է երկու երկրների քաղաքական ու ռազմական ղեկավարության հայեցողությանը։

Տաթև Ֆռանգյան