Ներկայացվել են Երևանի 31 մանկապարտեզների շենքերի տեխնիկական վիճակի սեյսմիկ հետազննության արդյունքները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-Կլիմայի կանաչ հիմնադրամ ծրագրի շրջանակներում «Երևանի էներգաարդյու­նավետության ծրագրին» տրամադրվող տեխնիկական օժանդակության շրջանակ­ներում իրականացվել է մայրաքաղաքի մանկապարտեզների տեխնիկական վիճակի/սեյսմիկ հետազննություն։ «Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն» իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ին ստորագրված ֆինանսական պայմանագրի հիման վրա:

 

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության իրականացրած ուսումնասիրությունն ընդգրկել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 31 մանկապարտեզներ։

 

Հունիսի 12-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ հետազննության արդյունքների ներկայացում և քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության ոլորտի պատասխանատու մարմինների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ։

 

«Մենք միշտ ընդգծում ենք յուրաքանչյուր խնդրի բնապահպանական, սոցիալական և տնտեսական գործոնների համադրությունը։ Կարճաժամկետ հեռանկարում սա կարող է թվալ խոշոր ներդրում, որը, սակայն, արդարացված է երկարաժամկետ հեռանկարում, քանի որ, ինչպես գիտեք, ցանկացած աղետ կանխելն ավելի քիչ ծախսատար է, քան հետևանքները վերացնելը». ասաց  ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։

 

 ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը հիշեցրեց, որ եթե մինչև 1988թ-ը Երևանում կառուցվող բոլոր շենքերի նախագծային սեյսմակայունությունը մինչև 8 բալ էր, ապա 88-ի երկրաշարժից հետո այս չափորոշիչը վերանայվեց և շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն առաջացավ։ 2017թ․ կոմիտեն մշակել և կառավարությանն է ներկայացրել շենքերի սեյսմակայունության և հուսալիության բարձրացման ռազմավարություն, որով նախատեսվում է, ըստ կարևորության, հաջորդաբար  կատարել շենքերի փաստացի տեխնիկական վիճակի հետազննություն, տրամադրել շենքերի տեխնիկական անձնագրեր և ստեղծել միասնական բազա։ ՄԱԶԾ աջակցությամբ իրականացված գնահատման տվյալները կհամալրեն այդ բազան։

 

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը վստահեցրեց, որ ՄԱԶԾ չի սահմանափակվելու միայն մանկապարտեզներով, աջակցելու է նաև հանրային նշանակության այլ շենքերի սեյսմակայունության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։ Նրա խոսքով՝ մասնագետների խումբը մանկապարտեզների սեյսմակայունության ուժեղացման առաջարկները մշակելիս օգտագործել է նորարարական մոտեցումներ՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

 

Ներկայացնելով հետազննության արդյունքները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանն ասաց, որ շենքերի յուրաքանչյուր տիպի համար կարողացել են գտնել նվազագույն ֆինանսական միջոցներով մանկապարտեզների սեյսմակայունությունը բարձրացնելու լավագույն տարբերակը։ Միայն մեկ մանկապարտեզի դեպքում հետազննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն. ուժեղացումը նպատակահարմար չէ։

 

Հետազննության արդյունքների ներկայացմանը հետևեց արդյունավետ քննարկում և կարծիքների ակտիվ փոխանակում:

 

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրին տրամադրվող տեխնիկական օժանդակության հետագա աշխատանքները ներառում են՝

  • մանկապարտեզների շենքերի էներգետիկ աուդիտների իրականացումը /ընթացքում է/,
  • Տեխնիկական հետազննության և էներգետիկ աուդիտի արդյունքների հիման վրա մանկապարտեզների հիմնանորոգման նախագծերի մշակումը,
  • Շինարարության ընթացքում տեխնիկական և հեղինակային հսկողությունը,
  • Շահագործման առաջին տարվա ընթացքում մոնիտորինգի իրականացումը: