«Սասնա ծռերի» նիստին ներկայացել են սպանված ոստիկանների կանայք
Հասարակություն
13.06.2018 | 11:28Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:
Այսօրվա նիստին առաջին անգամ ներկա էին նաև սպանված ոստիկանների հարազատները: Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի այրիները: Արփինե Թումասյանը գործին ներգրավվեց որպես Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ: Գագիկ Մկրտչյանի կինը, մինչդեռ նախաքննության փուլից է գործին ներգրավված եղել որպես իրավահաջորդ, նրա մասնակցության հարցը չքննարկվեց: