«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին․ ՀՔԱՎ

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել հեռավար և համակցված հեռավար եղանակներով աշխատանքների կազմակերպման ընթացակարգերը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում դիտարկումներ և առաջարկ է ներկայացրել Նախագծի վերաբերյալ։

Դրական գնահատելով աշխատանքային հարաբերությունների կարգավորման արդի մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված Նախագծով առաջրկվող լրացումները և փոփոխությունները, հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող հեռավար աշխատանքի կազմակերպման հետ կապված որոշ կարգավորումներ խնդրահարույց են և հակասում են հեռավար աշխատանքի կարգավորման վերաբերյալ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի «Հեռավար աշխատանքի մարտահրավերները. աշխատաժամանակի կազմակերպումը, աշխատանքի և կյանքի միջև հավասարակշռության պահպանումը և միացած չլինելու իրավունքը» վերնագրով կարծիքում արտահայտված սկզբունքներին։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 244-րդ հոդվածը սահմանում է, որ գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանք ժամանակին տրամադրելը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի կատարման համար։

Նախագծի 2-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքը հեռավար կամ համակցված հեռավար եղանակներով կատարելու դեպքում անհրաժեշտ նյութերի և սարքավորումների, աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ միջոցների ձեռք բերումը պետք է իրականացնի աշխատողը։ Ավելին, Նախագծով չի սահմանվում նաև, որ նշված հարցի լուծումը կարող է կարգավորվել կողմերի՝ գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ։