Վարչապետի «քիփը»` սուպերնախարար. Վահե Ղազարյանի նշանակումը` քննադատությունների կենտրոնում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Սուպերնախարար․ այսպես կարելի է բնորոշել Ոստիկանության, ԱԻ նախարարության և միգրացիայի ծառայության միավորմամբ ստեղծված գերատեսչության ղեկավարի պաշտոնը։ Երեկ հայտնի դարձավ, որ նորաստեղծ ՆԳ նախարարությունը ղեկավարելու է մինչ այս ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանը։ Փաշինյանի այս որոշումը կոշտ քննադատության է արժանացել։

Վահե Ղազարյանի նշանակումից մեկ օր էլ չանցած՝ Ոստիկանության բարեփոխումների խորհրդում ընդգրկված երեք ՀԿ-ներ՝ ԻՔՄ-ն, «Վարորդի ընկեր»-ը և ՀՔԱՎ գրասենյակը հայտարարեցին խորհուրդը լքելու մասին։ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով հնարավոր են ներքաղաքական ցնցումներ, ուստի վարչապետը նախընտրում է իրեն ենթարկվող Ոստիկանություն ունենալ։

Նշենք, որ մինչ Լաչինի միջանցքի փակումը քննարկվել են ՆԳ նախարարի պաշտոնում ԱԻ գործող նախարար Արմեն Փամբուխչյանի կամ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածությունները, իսկ Վահե Ղազարյանի անունը շրջանառվել է որպես ՆԳ նախարարության մաս կազմող ոստիկանության պետի թեկնածու։

Ոստիկանության բարեփոխումների խորհրդի կազմում աշխատած Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում պնդեց՝ Վահե Ղազարյանը և նախկին փոխոստիկանապետ, Փաշինյանի որոշմամբ՝ երեկվանից Փրկարար ծառայության տնօրեն նշանակված Կամո Ցուցուլյանը ոչ միայն դեմ են բարեփոխումներին, այլև արժեզրկում էին բարեփոխումների ընթացքը։ Փորձեր են արվել աշխատանքից ազատել պաշտոնյաների մեքենաները կանգնեցրած պարեկներին, պարեկային ծառայություն են ուղարկել ՃՈ 20 ծառայողի, որոնք բարեվարքություն չեն անցել։

Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարար կարող է նշանակել նրան, ում նպատակահարմար է համարում․ ՔՊ-ից այսպես են արձագանքում քաղհասարակության դժգոհություններին։ Իսկ ընդդիմությունը Ղազարյանի նշանակումը համարում է Փաշինյանի դիրքերի ամրապնդում։

Նիկոլ Փաշինյանը Վահե Ղազարյանի համար պաշտոնեական առաջխաղացում է ապահովում 2022 թվականի սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր»-ում Ոստիկանության կարմիր և սև բերետավորների կողմից բռնությունների ենթարկելու աղմկահարույց միջադեպին քաղաքական գնահատական չտալու ֆոնին։ Քաղհասարակությունն այդ ժամանակ պահանջեց ոստիկանապետի հրաժարականը, սակայն Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց։ Իսկ այժմ, երբ հասարակությունը հեղափոխական իշխանությունից ոստիկանության բարեփոխումներ է ակնկալում, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը ոչ հուսադրող հայտարարություն է անում՝ աղմկահարույց միջադեպեր միշտ էլ կլինեն։

Բացի քաղհասարակության մատնանշած խնդիրներից՝ Վահե Ղազարյանի նշանակումն ընկալելի չէ նաև Փաշինյանի հռչակած խնամի-ծանոթ-բարեկամներին պաշտոնների չնշանակելու սկզբունքի շրջանակում։ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, երկուսն էլ ծնունդով Իջևանից են: Փաշինյանի իշխանության օրոք Վահե Ղազարյանի կարիերան մեծ վերելք է ապրել. նա 2 տարուց էլ պակաս ժամանակահատվածում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետից հասել է ոստիկանապետի պաշտոնին, իսկ այժմ՝ նշանակվել ՆԳ նախարար։ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Վահե Ղազարյանին նաև գեներալ-մայորի կոչում էր շնորհվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան