Փորձ է արվում ազգային ավանդական կառույցներին դուրս մղել ազգային կյանքից

Լուրեր

11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Վերջին շրջանում ականատեսն ենք շատ մտահոգիչ ու հնարավոր հետևանքների իմաստով խիստ վտանգավոր իրողության: Համապարփակ և բազմաշերտ քարոզչություն է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ջավախքում, ավանդական և նոր Սփյուռքում գործող՝ համահայկական ընդգրկում ունեցող հոգևոր, քաղաքական, մշակութային, բարեգործական կառույցների, ինստիտուտների, կազմակերպությունների և հաստատությունների   դեմ, որոնք, անշուշտ, բոլորին հայտնի են:

 

Նախկինում բազմիցս դիտարկված այս գործընթացի ներկայիս առանձնահատկությունն այն է, որ փորձ է արվում այն նմանեցնել, նույնիսկ նույնականացնել Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական շարժման ձևերին, հռետորաբանությանը և պայքարի մեթոդներին՝ դրանով իսկ միտում ունենալով լեգիտիմացնել, հանրության աչքում արդարացնել այն, ավելին՝ ստանալ հանրության աջակցությունը: Անշուշտ, սակայն, այս ամենն ունի բոլորովին այլ նպատակադրումներ: Դրանք են` սերմանել անվստահություն համահայկական այս կառույցների հանդեպ, խոչընդոտել դրանց բնականոն գործունեությանը և որպես արդյունք՝ ազգային ավանդական կառույցներին դուրս մղել ազգային կյանքից:

Եղածը քանդելու, փոխարենը որևէ գործուն մեխանիզմ չներկայացնելու այս մեթոդաբանությունը խիստ վտանգավորն է: Օգտվելով առարկայական և ենթակայական դժվարություններից, խնդիրներից, անհատական կամ խմբային շահախնդրությունների հետապնդման ճանապարհով փորձ է արվում խարխլել սերունդների ջանքերով ստեղծված կառույցներն ու թուլացնել նրանց ձեռքբերումների դերն ու նշանակությունը հայության կյանքում:

Այս համապարփակ հակաքարոզչության երևացող թիրախներն անձինք են կամ առանձին խմբեր, սակայն քարոզչությունն ունի ինստիտուցիոնալ բնույթ. խաթարել այն, կրկնում եմ՝ համահայկական ընգրկում և տարածվածություն ունեցող կառույցների գործունեությունը, որոնք սերնդեսերունդ իրականացրել են կարևորագույն մեկ գործառույթ՝ ոչ միայն հայապահպանություն Սփյուռքում, ոչ միայն ի նպաստ Հայաստանի ու Արցախի գործունեություն տարբեր երկրների պետական, քաղաքական, հոգևոր, հասարակական, գիտակրթական, մշակութային միջավայրերում, այլև անփոխարինելի կամուրջ՝ մի կողմից ՀՀ քաղաքական, պետական, հոգևոր, գիտակրթական, մշակութային կառույցների ու հասարակական մյուս ինստիտուտների և մեր աշխարհասփյուռ հայության, մյուս կողմից՝ վերջիններիս  միջոցով աշխարհի միջև:

 

Ազգային կառույցների հանդեպ այս ապազգային միտում ունեցող հերթական քարոզարշավը նպատակ ունի նաև սահմանափակել դրանց ազդեցությունը երկրի և հասարակության կյանքում: Այս գործընթացը վտանգավոր է նաև մեր պետականության համար՝ հարափոփոխ, բազմաթիվ վտանգներով, մարտահրավերներով լի մեր ժամանակներում:

Ուստի այս հակաքարոզչության դեմ անհրաժեշտ է միավորել ոչ միայն ազգային բոլոր կառույցներին, այլև ունենալ պետության աջակցությունն ու քաղաքական համապատասխան լուրջ խորքային քաղաքական ծրագրավորումը: Ծրագրավորում, որը ոչ միայն կչեզոքացնի այս վտանգավոր միտումները, այլև նոր բովանդակություն, նոր մեթոդաբանություն, նոր նշաձող ու լիցք կհաղորդի համահայկական ազգային կառույցներին՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի միտումներն ու Հայաստանի ու հայության առջև կանգնած նոր մարտահրավերները: Որովհետև համահայկական տարածում ունեցող ազգային կառույցները ունեն նաև կարևորագույն մեկ գործառույթ ևս՝ ամրապնդել մեր պետականությունը, բազմապատկել պետության կարողականությունը, համալրել Հայրենիք-Սփյուռք կապերը՝ իրենց փորձով,  բովանդակային գործունեությամբ ու գաղափարախոսությամբ: