Նախորդ շաբաթվա համեմատ սեզոնային գրիպի ցուցանիշները նվազել են 1,3 անգամ. ԱՆ
2023 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության միջին ինտենսիվություն՝ տեղեկացնում են առողջապահության նախարարությունից․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացության ցուցանիշները նվազել են 1,3 անգամ, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1,9 անգամ։ Ընդհանուր դեպքերի շուրջ 68 %-ը կազմում են մինչև 18 տարեկանները։