Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»

Լուրեր

14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
Բոլորը

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:

«Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար»,- նշվում է Առողջապահության նախարարության գրության մեջ, որը շրջաբերականին կից առաքվել է մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:

Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:

Հակահամաճարակային միջոցառումները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կիրակականացվեն հունվարի 9-ից:

Նշենք նաև, որ 3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդն ավարտվել է և այսօրվանից նրանք հաճախում են դպրոց, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 22-ը ներառյալ: