Վարչապետը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Վարչապետը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարգավաճում: 

Նիկոլ Փաշինյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։

Հազարամյա պատմություն և յուրահատուկ ժառանգություն ունեցող երկրի՝ Ռուսաստանի պատմության մեջ այս նշանակալի օրը խորհրդանշում է համակարգային փոփոխությունները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, միջազգային հարթակում պետության դերի և հեղինակության ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

Մենք Հայաստանում արժևորում ենք մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապերը, որոնք հուսալի հիմք են դարձել զարգացնելու միջպետական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հունով։ Խորին համոզմունք ունեմ, որ կառուցողական փոխգործակցության հետագա ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում, ինչպես նաև փոխշահավետ ծրագրերի համատեղ առաջմղումը տնտեսության և մշակութային-հումանիտար ոլորտներում լիարժեք համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։
Համոզված եմ, որ վերջերս կայացած մեր հանդիպումը Սոչիում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում ևս մեկ քայլ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման և հարստացման համար՝ ի նպաստ մեր ժողովուրդների և պետությունների, ի շահ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման։

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։