Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մրցաշրջան-2022-ի արդյունքները

Լուրեր

07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
07.08.2026 | 14:15
Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 14:07
Wildberries-ն ապահովագրության պայմաններում ներառել է ԱԹՍ-ների հարձակման վտանգը և վաճառողների համար 40%-ով բարձրացրել սակագները
07.08.2026 | 13:58
Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քննարկել Ուկրաինայի վրա ռուսական հրթիռները որսալու հնարավորությունը
07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
Բոլորը

Հայաստանի շախմատիս ֆեդերացիան ամփոփել է մրցաշրջան-2022-ի արդյունքները:

Ինչպես նշում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, անցած տարին լի է եղել բազմաթիվ հաղթանակներով և նվաճումներով Հայաստանի շախմատի համար:

«2022թ-ը սկսվեց հաղթանակներով: Մեր Գաբրիել Սարգսյանը տարեսկզբին նվաճեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնության արծաթե մեդալը: Ապա հաղթանակների շարքը շարունակեց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը (Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Մանուէլ Պետրոսյան, գլխավոր մարզիչ՝ Արման Փաշիկյան), Հնդկաստանի Չենայ քաղաքում կիսելով 1-2-րդ հորիզոնականները, նվաճեց օլիմպիադայի արծաթե մեդալը:

Փայլուն հաղթանակ գրանցեց Մարիամ Մկրտչյանը, որը մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությանը 11-ից 11 հաղթանակ տանելով՝ նվաճեց ոսկե մեդալ: Սակայն սրանով չսահմանափակվեց Մարիամի հաջողությունները. նա, զբաղեցնելով առաջին հորիզոնականը Եվրոպայի պատանեկան առաջնությունում, Թուրքիայում ծածանեց եռագույնը և երկիր վերադարձավ ոսկե մեդալով:

Թուրքիայում Եվրոպայի պատանեկան առաջնությանը եռագույնը ծածանեցին նաև մեր տղաները՝ Մամիկոն Ղարիբյանը (Մ18, բրոնզե մեդալ), Էմին Օհանյանը (Մ16, բրոնզե մեդալ), Բենիկ Ագասարովը (Մ14, բրոնզե մեդալ):

Տարին փայլուն եզրափակեցին Շանթ Սարգսյանը, որը նվաճեց Եվրոպայի կայծակնային շախմատի բրոնզե մեդալը, և Հայկ Մարտիրոսյանը, որը դեկտեմբերի 30-ին դարձավ ՖԻԴԵ-ի աշխարհի կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր» -նշված է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջում: