«Անզուսպ» գնաճ, բենզինի էժանացում, դրամի արժևորում․ 2022-ը՝ թվերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
17.02.2026 | 20:25
Պաուլու Բարբոսա․ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ
17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:49
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան
17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի տնտեսությունում 2022 թվականին թեև ցնցումների պակաս չզգացվեց, այնուամենայնիվ, տարին փակվեց երկնիշ տնտեսական աճով։ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների համաձայն՝ նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 13.8%։ Իսկ հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,4 %-ով։ Այս աճը մեծապես պայմանավորված է արտաքին առևտրաշրջանառության և ծառայությունների ծավալի աճով։

  • Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 67,8%-ով

Արտահանումը՝ 75,2%-ով

Ներմուծումը՝ 63,6%-ով

  • Արդյունաբերությունը՝ 8,4%-ով
  • Շինարարությունը՝ 13,9%-ով
  • Առևտուրը՝ 16,2%-ով
  • Ծառայությունները՝ 28,2%-ով

Դեկտեմբերի վերաբերյալ առայժմ տվյալներ չկան, այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը տարեվերջին տնտեսական ակտիվության դանդաղում էր կանխատեսել։ Կենտրոնական բանկը տարվա կտրվածքով Համախառն ներքին արդյունքի 12.9%-անոց աճ է կանխատեսում` Կառավարության ակնկալած 14%-ի փոխարեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022-ի աճի տեմպը տնտեսական բում է համարում։

«Այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որպեսզի 2022 թվականի արդյունքներով մենք, ըստ էության, հաղթահարված համարենք 2020 թվականի համավարակի և պատերազմի զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնենք տնտեսական զարգացման տեմպը»,- նշել է Փաշինյանը։

Ընդդիմությունը հակադարձում է՝ հիշեցնելով տնտեսության նախկինում գրանցած, այսպես ասած, «վագրային» թռիչքն ու ակնարկում, որ արձանագրված տնտեսական աճն իրական չէ։

«Տնտեսական աճի, տնտեսական բումի պայմաններում աղքատությունը չէր ավելանում և, այսպես ասած, տնտեսական բումը չէր ապահովում Ռուսաստանից եկածների հաշվին, այլ տեղական էր, էնդեմիկ ծագում ուներ»,- նշել է ԿԲ նախագահը։

Թեև սպառողական գների ինդեքսը 1 տարում աճել է 8,8%-ով, այնուամենայնիվ, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը ևս երկնիշ է։ Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները 1 տարում թանկացել են 11,1%-ով։ Ամենաշատը թանկացել են հացաբուլկեղենն ու ձավարեղենը, միսը, կաթնամթերքը, մրգերն ու բանջարեղենը։ Բացի սննդամթերքից՝ այս տարվա նոյեմբերին, 2021թվականի նույն ամսվա համեմատ, գրանցվել է գնաճի հետևյալ պատկերը։

  • Ալկոհոլային խմիչք, ծխախոտ – 8,7%
  • Հագուստ և կոշիկ – 7.5%
  • Բնակարանային ծառայություններ – 8%
  • Տնային գործածության առարկաներ, տեխնիկա – 12,4%
  • Առողջապահություն՝ 2,9%
  • Տրանսպորտ – 7.8%
  • Կապ 0,6%
  • Հանգիստ և մշակույթ – 10,6%
  • Կրթություն – 4,7%
  • Ռեստորաններ և հյուրանոցներ- 8,9%

Բենզինն այն բացառիկ ապրանքատեսակներից էր, որ տարվա ընթացքում զգալի գնանկում արձանագրեց։ Եթե 2022-ի հունվարին բենզինի գինը շուրջ 500 դրամ էր, այժմ այն էժանացել է՝ հասնելով շուրջ 390 դրամի։ Դիզվառելիքը տարեսկզբին արժեր 490 դրամ, այժմ գինը հասել է 540 դրամի։

«Պահպանվող բարձր պահանջարկի ու բարձր գնաճային սպասումների ազդեցությունը դեռևս շարունակվում է էական նշանակություն ունենալ գնաճի վարքագծում։ Մեր կանխատեսումների համաձայն՝ գնաճի որոշակի արագացում կլինի դեկտեմբերին, սակայն մի փոքր ավելի ցածր, քան մենք նախկինում ակնկալում էինք։ Այս պահի դրությամբ՝ մեր կանխատեսումը տարվա համար 9-9,5%-ի միջակայքում է»,- տարեվերջյան ասուլիսում ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Տարվա ընթացքում Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց մի քանի անգամ։ Եթե այս տարվա փետրվարին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5% էր, տարեվերջին այն հասավ 10,75%-ի։ Հայաստանի գլխավոր դրամատունն ակնկալում է, որ գնաճի ցուցանիշը Հայաստանում թիրախային 4%-ին կմոտենա 2023-ի երրորդ եռամսյակում:

Արժութային շուկան ևս այս տարի լի էր անակնկալներով։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկն ուղեկցվեց ռուբլու և դոլարի փոխարժեքների նվազմամբ։ Այսպես՝ եթե տարեսկզբին ռուբլու միջինացված փոխարժեքը 6,32 դրամ էր, մարտի սկզբին այն հասավ 4,5 դրամի։ Այնուամենայնիվ, ռուբլու անկումը երկար չտևեց։ Հունիսին ռուսական արժույթն արժեր շուրջ 7 դրամ, իսկ այս դեկտեմբերին ռուբլու միջինացված փոխարժեքը կազմում է շուրջ 5,7 դրամ։ Իսկ ահա դոլարի փոխարժեքի անկումը շարունակում է պահպանվել։ Եթե տարեսկզբին 1 դոլարի միջինացված փոխարժեքը 480 դրամ էր, այժմ այն շուրջ 390 դրամ է։ Եվրոն ևս տարվա ընթացքում անկում գրանցեց։ Տարեսկզբին 1 եվրոյի միջինացված փոխարժեքը 550 դրամ էր, այժմ՝ շուրջ 419 դրամ։

Տարվա ընթացքում կենսաթոշակների ու նպաստների ավելացում տեղի ունեցավ՝ երկու անգամ։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացան հիմնական և նվազագույն կենսաթոշակների չափերը․ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացավ 3,000 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակներինը՝ 5,200 դրամով: Տարեսկզբից պարտադիր ժամկետային զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրվող կենսաթոշակները սահմանվեցին 28,600 դրամ (25,600 դրամի փոխարեն), իսկ սեպտեմբերից՝ 31,600 դրամ։ Այնուամենայնիվ, նշենք, որ թոշակների այս բարձրացումը ոչ բոլորի վրա դրական ազդեցություն ունեցավ։ Շուրջ 3000 կենսաթոշակառու թոշակի բարձրացման հետևանքով զրկվեց նվազագույնը 18,000 դրամ նպաստից։

Հոկտեմբերին ՀՀ պետական պարտքը գերազանցեց 10 մլրդ դոլարի շեմը։

Նոյեմբերի տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը կազմում էր 10 մլրդ 264 մլն դոլար։ Տարեսկզբին այս թիվը 9 մլրդ 282 մլն դոլար էր։ Դրամային արտահայտությամբ՝ պարտքի միտումներն այլ են: Քանի որ այս տարի դոլարը դրամի նկատմամբ 15-20% փոխարժեքի նվազում է արձանագրել, պետական պարտքը դրամային արտահայտությամբ ևս նվազել է:

Հիշեցնենք, որ 2023 թվականի բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ նշված տարում բյուջեի ծախսերը կկազմեն 2 տրլն 590 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 301 մլրդ դրամ։ Այսպիսով՝ ՀՀ բյուջեն եկող տարում կունենա մոտ 289 մլրդ դրամի դեֆիցիտ, որը կլրացվի ներգրավվելիք պետական պարտքի հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան