ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ 4 պաշտոնյա ազատվել է աշխատանքից, 13-ը՝ նշանակվել պաշտոնի

Լուրեր

29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Ըստ այդմ՝

Հայկ Հմայակի Հարությունյանը ազատվել է  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,

Ռուբեն Ափոյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետի պաշտոնից,

Թադևոս Ավետիսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն,

Արայիկ Պետրոսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

 

Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ,

Հակոբ Հակոբյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող,

Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ,

Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,

Արման Ուդումյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,

Նարեկ Բաբայանը նշանակվել  է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ,

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ,

Արմեն Հարությունյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ,

Գառնիկ Պետրոսյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ,

Առնակ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ,

Սամվել Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ,

Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ,

Սմբատ Գոգյանը նշանավել է կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։