Մաղթում եմ, որ մեր պետությունը 2023 թվականին զերծ մնա արտակարգ իրավիճակներից, սահմանին տիրի խաղաղություն. ԱԻ նախարար

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը.

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ,
Փրկարար ծառայողներ, վետերաններ

Ամփոփելով անցնող 2022 թվականը՝ ցանկանում եմ նշել, որ տարին բարդ էր բոլորիս համար․ պետության առջև ծառացած անվտանգային խնդիրներն անմասն չեն թողել ոչ ոքի և այդ մարտահրավերները հաղթահարելու, պետությունն ավելի ամրապնդելու առաքելությունը յուրաքանչյուրինս է։

Տարվա ընթացքում հաղթահարել ենք մի շարք փորձություններ, արտակարգ իրավիճակներ և բոլոր դեպքերում մեր փրկարարները ուժերի գերլարումով, մեծագույն նվիրումով և անձնվեր մոտեցմամբ են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Չնայած դժվարություններին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունեցել է մի շարք ձեռքբերումներ․ շենքային և գույքային բարելավում, տեխնիկական հագեցվածություն, մասնագիտական վերապատրաստումներ, միջազգային սերտ համագործակցություն և փորձի փոխանակում։

Լիահույս եմ, որ արդեն իսկ դրված ամուր հիմքերի վրա եկող տարում կկարողանանք կառուցել ավելի հզոր քաղպաշտպանական համակարգ, աղետների և ռիսկերի կանխարգելմանը, նվազեցմանն ուղղված գործուն մեխանիզմներ։ Վստահ եմ, որ մշակվող հետագա ռազմավարության շրջանակներում նախատեսվող փոփոխությունները և բարեփոխումները կնպաստեն արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների և ենթակա կառույցների զարգացմանն ու առաջընթացին։

Սիրելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ, որ մեր պետությունը 2023 թվականին զերծ մնա արտակարգ իրավիճակներից, սահմանին տիրի խաղաղություն, իսկ մեր ընտանիքներում հաջողությունները լինեն անպակաս»։