Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի քննությունը հունվարի 1-ից ՊԵԿ-ից փոխանցվում է ՔԿ-ին

Լուրեր

26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը և տնտեսվարող սուբյեկտներին տեղեկացնել, որ 2023 թ․ հունվարի 1-ից հարկային բնույթի հանցագործությունների, մաքսանենգության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթներով համապատասխան դիմումները, փաստաթղթերը պետք է հասցեագրել ՀՀ քննչական կոմիտեին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխարեն։

Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2023 թ․ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ ՊԵԿ-ից փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեին, և ՀՀ ՊԵԿ-ն այլևս չի հանդիսանալու նախաքննություն իրականացնող մարմին։

Համապատասխան իրավական ակտերի հիման վրա կատարված սույն փոփոխության արդյունքում ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023 թ․ հունվարի 1-ից փոխանցվում են ՀՀ ՔԿ-ին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով և այլ իրավական ակտերով 2023 թ․ հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատում ձևավորվում է նոր՝ հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչություն, որը համալրվելու է ՀՀ ՊԵԿ-ից փոխանցվող հաստիքներն զբաղեցնող ինքնավար պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև՝ ստորաբաժանմանն աջակցող բաժնի հանրային ծառայողների անձնակազմով։

Վերոնշյալ փոփոխությունը բխում է ՀՀ Կառավարության՝ դեռևս 2019 թ․ որոշումներով հաստատված՝ դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններից և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերից։ Այն պայմանավորված է նույնաբնույթ հանցագործությունների վերաբերյալ տարբեր նախաքննական մարմինների կողմից քննություն իրականացնելու պրակտիկայից հրաժարվելու, գործառույթների կրկնությունը բացառելու անհրաժեշտությունից։

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն ՀՀ ՊԵԿ նախաքննական մարմնի, ՀՀ քննչական կոմիտեն ունի ստորաբաժանումներ ինչպես Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, այնպես էլ՝ բոլոր մարզերում։ Դա հնարավորություն է ընձեռում հանրապետության ամբողջ տարածքով ավելի անմիջական հասանելիություն ապահովել տնտեսվարող սուբյեկտների համար և առավել մեծ արդյունավետությամբ իրականացնել ազգաբնակչության սպասարկումն ու իրականացվող ծառայությունը։