Անվտանգային խնդիրները տևական ժամանակ լինելու են. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Անվտանգային խնդիրների առկայության պայմաններում, նույնիսկ պատերազմի պայմաններում կյանքը պետք է շարունակվի, և պետք է շարունակենք աշխատել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այս պայմաններում շատ ավելի մեծ ծավալներով պետք է աշխատել»,- նշեց Ավինյանը՝ վստահեցնելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի վարչական շրջանները համատիրությունների հետ համատեղ մեծածավալ աշխատանքներ են իրականացրել՝ ապաստարաններն են մաքրվել։ 

«Չեմ կարող ասել, թե այս խնդիրն ամբողջությամբ լուծված է, բայց ամեն վարչական շրջանում էականորեն ապաստարանների վիճակը բարելավվել է։ Եվ շարունակաբար շինբարեկարգման աշխատանքներում, որոնք, օրինակ, իրականացվում են մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում, նախատեսում ենք նաև ապաստարանների կառուցում։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանն այն, ինչ պետք է անի, անում է պատշաճ, ժամանակին և անհրաժեշտ ծավալով։ 

Ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին, դրանք միշտ եղել են և, ամենայն հավանականությամբ, դեռևս տևական ժամանակ լինելու են, բայց դա նշանակում է, որ մենք ավելի շատ պետք է աշխատենք և պատրաստ լինենք տարբեր սցենարների»։  

Մանրամասները՝ տեսանյութում։