2023-ին ԱՄՆ-ը Ուկրաինային 45 մլրդ դոլար օգնություն կտրամադրի

Լուրեր

17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է պետական բյուջեի մաիսն օրենքը, որը նախատեսում է Ուկրաինային 45 մլրդ դոլարի օգնություն հատկացնել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այս գումարը ավելի մեծ է նրանից, ինչ ի սկզբանե Բայդենը խնդրել էր Կոնգրեսից։

ԱՄՆ ընդհանուր բյուջեն, որը հաշվարկվել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր ժամանակահատվածի համար, կազմում է 1,7 տրիլիոն դոլար։ Ընդ որում՝ այդ գումարի կեսը (մոտ 858 մլրդ դոլար) նախատեսված է պաշտպանական ոլորտի ֆինանսավորման համար։

Ուկրաինայի աջակցության համար  նախատեսված 45մլրդ դոլարից 9-ը ուղղվելու է ռազնական օգնությանը։ Եվս 16 մլրդ դոլար էլ կազմում է տնտեսական ու  հումանիտար օգնության ֆինանսավորումը։ 12 միլիարդ դոլարը պետք է ծածկի ԱՄՆ բանակի պաշարները զինամթերքով համալրելու ծախսերը՝ Ուկրաինային հասանելիք մի մասի փոխանցումից հետո։ Վաշինգտոնը ևս 7 միլիարդ դոլար էլ հատկացնելու է Եվրոպայում ամերիկյան զորքերի լրացուցիչ ծախսերի համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  ելույթով հանդես էր եկել  Կոնգրեսի երկու պալատներում ու կոչ արել ամերիկացի օրենսդիրներին աջակցել իր երկրին լրացուցիչ օգնության տրամադրմանը։

Էմմա Չոբանյան