Սկանդալներ, ցնցումներ, փոփոխություններ․ դատական համակարգը 2022-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.04.2026 | 12:56
Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների
11.04.2026 | 12:34
Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից  բուժօգնության դիմած 12 անձինք դուրս են գրվել ԲԿ-ից․ ԱՆ խոսնակ
11.04.2026 | 12:15
Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցելու է ԴՄԱ կոմիտեի նիստին
11.04.2026 | 12:07
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 11:55
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.04.2026 | 11:33
Ադրբեջանը 887 տոննա դիզվառելիք է ուղարկում Հայաստան
11.04.2026 | 11:20
ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում է առաջին տեղը
11.04.2026 | 11:15
Իրանի պատվիրակությունը Իսլամաբադում է՝ բանակցություններ վարելու
11.04.2026 | 10:52
Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան․ կա 1 զոհ, 12 վիրավոր
11.04.2026 | 10:48
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանի տպավորիչ ցատկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 10:28
Իշխանությունը քննարկում է ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը․ ովքեր են թեկնածուները
11.04.2026 | 10:02
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
10.04.2026 | 23:49
Դմիտրի Մեդվեդևը ՌԴ հասարակագիտության դպրոցական դասագրքերի գլխավոր խմբագիրն է դարձել
10.04.2026 | 23:33
ԵՄ-ում գործարկվել է սահմանների անցման նոր համակարգ՝ առանց անձնագրում կնիքի
10.04.2026 | 23:27
25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները. ԲՏԱ նախարար
Բոլորը

Սկանդալային ձայնագրություն, դատավորների նկատմամբ քրեական հետապնդում, լիազորությունների դադարեցում, նոր դատարանի ստեղծում և դատավորների անսպասելի ընտրություն․ 2022 թվականը դատական համակարգի համար բուռն էր, ցնցումներով ու փոփոխություններով լի։

Ամենահնչեղ սկանդալը Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Խորհրդի նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրության հրապարակումն էր։ Ձայնագրության մեջ Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում է հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ փոխարենը երաշխավորելով, որ Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործերն ու կարգապահական վարույթը կկարճվեն։

Վարդազարյանի ասուլիսից 3 օր անց ԲԴԽ-ն ղեկավարող Ջհանգիրյանը հրապարակեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Խախտումը, ըստ էության, կապված չէր Վարդազարյանի կողմից ձայնագրության հրապարակման հետ։ Օրեր անց Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն տարածեց այն մասին, որ Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել, սակայն իրավական հանրության համար ակնհայտ էր, որ պատճառն աղմկահարույց ձայնագրությունն է։

Քննչական կոմիտեում ձայնագրության առթիվ հարուցված քրեական գործով զրույցի մասնակից պաշտոնատար անձինք հարցաքննվեցին վկայի կարգավիճակով։ Չնայած նույնիսկ պաշտոնական հայտարարությունների մակարդակում ակնհայտ էր, որ Ջհանգիրյանի և Վարդազարյանի խոսքերում էական հակասություններ կային, վերջիններս անգամ չառերեսվեցին, և քրեական գործը կարճվեց։

Իրավական հանրությունը բուռն արձագանքեց նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ընտրվելու հանգամանքին։

1999 թվականից դատավոր աշխատած Մնացական Մարտիրոսյանը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է եղել քաղաքական գործերով իր կայացրած դատավճիռների պատճառով։ Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազատազրկման դատապարտած դատավորն է, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո քննել ու մեղադրական դատավճիռներ է կայացրել «Յոթի գործով» անցնողների վերաբերյալ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հետագայում արձանագրել էր այս անձանց իրավունքների խախտման փաստը:

ԲԴԽ-ն ոչ միայն Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ընտրեց Մարտիրոսյանին, այլև կարճեց ՄԻԵԴ վճռի հիմքով նրա վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը։ ԲԴԽ-ում կարգապահական վարույթները քննվում են եռամսյա ժամկետում, սակայն Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ նիստերն այնքան ձգձգվեցին, որ եռամսյա ժամկետը լրացավ ու միջնորդությունը թողնվեց առանց քննության։

Տարեվերջին իրավական հանրության դժգոհությունը հարուցեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումը։

2022-ին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման դեպքերից ամենահնչեղը դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ գործն էր։ Դատավորը քրեական հետապնդման էր ենթարկվում իր կայացրած դատական ակտերից մեկի համար։ Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել էր դատավոր Դավիթ Արղամանյանին։ Վերջինս 2018 թվականի հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի առջևում թմբուկ էր զարկում։ Ի վերջո, Բախշիյանն առաջին ատյանի դատարանում արդարացվեց։

2022 թվականին նաև ուշագրավ նշանակումներ եղան իրավապահ համակարգում․ 2008-ի Մարտի 1-ի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանը դարձավ Սահմանադրական դատարանի դատավոր, Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը՝ գլխավոր դատախազ, ՔՊ կուսակցության անդամությունից հրաժարվելուց շատ չանցած արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դարձավ ԲԴԽ նախագահ, իսկ նրա տեղակալ Գրիգոր Մինասյանը՝ արդարադատության նախարար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան