Սյունիքում և Տավուշում ջերմաստիճանը կհասնի +16-ից +17 աստիճանի․ Գագիկ Սուրենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
Բոլորը

 ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր «2022թ-ին դիտված եղանակակլիմայական անոմալիաները, Ամանորին և հունվար ամսին սպասվող եղանակային պայմանների կանխատեսումը» թեմայով ասուլիսում տեղեկացրեց, որ առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 5-ն, առկա անտիցիկլոնն իր ազդեցությունը պահպանելու է, ինչը բոլոր մարզերում ապահովելու է պարզ երկինք, առանց տեղումների եղանակ: 

«Հունվարի 1-ից սպասվում է արևադարձային տաք հոսանքների բուռն ներհոսք, ինչը ենթադրում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Դրան չեն արձագանքի Երևանը և Արարատյան դաշտը, որովհետև նշված հատվածներում ունենք սառը օդի լճացում, որն արգելափակելու է այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը»,-ասաց Գագիկ Սուրենյանը: 

Ի տարբերություն Երևանի ու Արարատյան դաշտի, Հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում զգալի բարձրանալու է: Սպասվում է մոտ 5-6 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում: Լեռնային գրեթե բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի +5…+6, նախալեռնային հատվածներում՝ մինչև +10: Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում կարձանագրվի +16…+17: Այն կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով: 

Արարատյան դաշտի և Երևանի հատվածում առաջիկա հինգ օրերի համար կանխատեսվող ջերմային ֆոնը գիշերային ժամերին կլինի -3…-6, ցերեկային ժամերին՝ մինչև +6 աստիճան տաքություն: 

 

Ինչ վերաբերում է հունվարին, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ տաք եղանակ է սպասվում է: Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս: Հանրապետությունում ամանորյա տոնական օրերը լինելու են առանց ձյան:

 Մանրամասները՝ տեսանյութում։