Նոր տարին առանց ձյան կդիմավորենք․ օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա. Գագիկ Սուրենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր տարին առանց ձյան կդիմավորենք․ հանրապետությունում տոնական օրերը լինելու են առանց ձյան: «2022թ-ին դիտված եղանակակլիմայական անոմալիաները, Ամանորին և հունվար ամսին սպասվող եղանակային պայմանների կանխատեսումը» թեմայով ասուլիսում այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 5-ն, առկա անտիցիկլոնն իր ազդեցությունը պահպանելու է, ինչը բոլոր մարզերում ապահովելու է պարզ երկինք, առանց տեղումների եղանակ:

«Հունվարի 1-ից սպասվում է արևադարձային տաք հոսանքների բուռն ներհոսք, ինչը ենթադրում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Դրան չեն արձագանքի Երևանը և Արարատյան դաշտը, որովհետև նշված հատվածներում ունենք սառը օդի լճացում, որն արգելափակելու է այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը»,-ասաց Սուրենյանը:

Ի տարբերություն Երևանի ու Արարատյան դաշտի, Հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում զգալի բարձրանալու է: Սպասվում է մոտ 5-6 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում: Լեռնային գրեթե բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի +5…+6, նախալեռնային հատվածներում՝ մինչև +10: Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում կարձանագրվի +16…+17: Այն կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով:

Արարատյան դաշտի և Երևանի հատվածում առաջիկա հինգ օրերի համար կանխատեսվող ջերմային ֆոնը գիշերային ժամերին կլինի -3…-6, ցերեկային ժամերին՝ մինչև +6 աստիճան տաքություն:

Ինչ վերաբերում է հունվարին, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ տաք եղանակ է սպասվում է: Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս:

Սուրենյանի խոսքով՝ 2022 թվականին էլ մեր երկրում գրանցվել է ցայտուն արտահատված անոմալ եղանակային ռեժիմ․«Գրեթե չի եղել մի ամիս, որ ե՛ւ օդի ջերմաստիճանը, ե՛ւ տեղումների քանակը լինեն նորմայի սահմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։