Փաշինյանի նկարը, բնականաբար, թողնելու եմ իմ աշխատասենյակում. Գրիգոր Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով քննադատություններին և հարցադրմանը, թե ինչպես է նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ լինելով հանդերձ՝  նշանակվել այդ պաշտոնում, նշեց․ «Ավելի քան տասը 10 տարի է ունեմ փաստաբանի մասնագիտացում, իմ գիտելիքներն օգտագործելով որպես փաստաբան՝ մտել եմ համակարգ, և, ինչպես գիտեք, արդեն մեկ տարուց ավելի է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնն եմ զբաղեցնում։ Կարծում եմ այդ ժամանակահատվածում իմ կատարած աշխատանքը նպաստեց նրան, որ նման պատասխանատու պաշտոնում նշանակվեմ»։ 

Նախարարի խոսքով՝ իր հետագա գործունեության ընթացքում իրեն չի կաշկանդելու այն հանգամանքը, որ եղել է Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ։

«Շահերի բախում չեմ ունենալու։ Պրոֆեսիոնալ լինել նշանակում է գործել լիազորությունների և օրենքի շրջանակում»,- նշեց Մինասյանը։

 Անդրադառնալով հարցին, թե արդյոք դեռևս արդարադատության նախարարի սենյակի պատից փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը, Մինասյանը պատասխանեց՝ այո։ Նախարարն ընդգծեց՝ Փաշինյանի նկարը, բնականաբար, թողնելու եմ իմ աշխատասենյակում։
 

Մանրամասները՝ տեսանյութում։