Պայթյուններ են որոտացել Կիևում, Խարկովում և Լվովում

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Դեկտեմբերի 29-ի առավոտյան Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել, Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Կիևում, Խարկովում և Լվովում տեղի իշխանությունները հայտնել են պայթյունների մասին, գրում է korrespondent-ը:

Մասնավորապես, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է մայրաքաղաքում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին։ Կիևի քաղաքային ռազմական վարչությունում պարզաբանել են, որ ռուսական հրթիռի բեկորները վնասել են Դարնիցկի թաղամասի տները, տուժել է նաև Գոլոսեևսկի ձեռնարկությունը։

«Խոցված հրթիռների բեկորները վնասել են երկու առանձնատուն Դարնիցկի շրջանում: Տուժել է նաև արդյունաբերական ձեռնարկությունը Գոլոսեևսկի շրջանում և Պեչերսկի շրջանում խաղահրապարակը: Զոհերի հետ կապված տեղեկությունները ճշտվում են»,- հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը:

Խարկովի քաղաքապետը հայտնել է շրջկենտրոնում տեղի ունեցած պայթյունների մասին։

«Հրթիռային հարձակում Խարկովի վրա։ Քաղաքում պայթյունների շարք է։ Նախնական տեղեկություններով՝ հրթիռներ են ընկել Սլոբոդա թաղամասում։ Ո՞ր օբյեկտներն են խոցվել և արդյո՞ք կան զոհեր, տեղեկատվությունը դեռևս ճշտվում է»,- գրել է նա Telegram-ում։

Լվովում պայթյունների մասին հայտնել է նաև քաղաքապետ Անդրեյ Սադովոյը։ Նա ընդգծել է, որ քաղաքի 90 տոկոսը հոսանքազրկված է։

Տաթև Ֆռանգյան