Մենք Եվրոպայի ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկրներից ենք, եթե ոչ երկիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
Բոլորը

2023-24 թվականներին Հայաստանի երեք մարզերում ու Երևանում միջազգային ստանդարտներին համապատասխան ֆուտբոլի դպրոցներ կկառուցվեն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դա վերաբերում է ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։  «Կարծում եմ` նաև մեծահասակները կարող են ֆուտբոլ խաղալ»,– ասաց նա։ 

Ֆուտբոլային մարզադաշտերի կառուցման համար ընտրվել են Երևանում` Դավիթաշեն 4-րդ թաղամասը, Արարատի մարզում` Արտաշատ քաղաքը, Գեղարքունիքում` Մարտունի քաղաքը, Տավուշի մարզում՝ Իջևանը։

«Երբ որ մենք մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ գրել ենք, որ ՀՀ հավաքականը պետք է լինի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր, չենք նշել տղամարդկանց, թե կանանց հավաքականն է լինելու, այնպես որ այստեղ մանևրի մեծ դաշտ ենք թողել։ Մեզ ցանկացած տարբերակը ձեռնտու է»,-նշեց վարչապետը։ 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն արձագանքեց՝ նշելով․ «Եվրոպան ընդամենը 7 տեղ է ստանում՝ ընդամենը 7 երկիր իրավունք ունի մասնակցելու ֆուտզալի աշխարհի առաջնությանը,  բայց մենք այդ նպատակին գնալու ենք․ սա մեր շատ մոտ և տեսանելի նպատակն է»։ 

«Հաշվի առնելով, որ մենք Եվրոպայի ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկրներից ենք, եթե ոչ երկիրը, ապա այդ 7 երկրների մեջ լինելու հավակնություններ ունենք»,-հույս հայտնեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։