Որտե՞ղ է Անդրեյ Վոլկովը. արցախցիները երկու օր է` չեն կարողանում հանդիպել նրա հետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

17 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախում Լաչինի միջանցքը բացելու և աշխարհի հետ կապը վերականգնելու ելքեր են փնտրում։ Մի խումբ արցախցիներ երեկվանից ցանկանում են հանդիպել ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, բայց անարդյունք։ Գեներալ-մայոր Վոլկովը, որն այս տարվա օգոստոսի 4-ին Արցախի քաղհասարակությանը վստահեցրել էր, թե Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար, չի շտապում հանդիպել ու լսել շրջափակման մեջ հայտնված արցախցիներին։

Արցախցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ դեպի Ստեփանակերտի օդանավակայան քայլերթ իրականացրած արցախցիներն ամբողջ գիշերն անցկացրել են ռուս խաղաղապահների ռազմաբազայի հարևանությամբ։ Ըստ Պետրոսյանի՝ ռուսական կողմը պետք է բացատրություն տա՝ ինչպե՞ս են երաշխավորում արցախցիների անվտանգությունը, եթե արդեն 17 օր է՝ իրենք շրջափակման մեջ են:

Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերներից մեկի ժամանակ հայտարարեց, թե Անդրեյ Վոլկովը Կառավարության շենքում է և պատրաստվում են հանդիպել նրա հետ։ Արցախի պետնախարարի աշխատակազմից, սակայն, Factor TV-ին փոխանցեցին, որ Վոլկովի՝ Կառավարության շենք գալու վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն։

Ռուսական զորակազմն այս ընթացքում դեռ որևէ պարզաբանում չի տրամադրել, թե ինչո՞ւ չի ապահովում իր վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը։

Դեկտեմբերի 26-ին էլ Հայաստանից Ստեփանակերտ երեխաներին ամանորյա նվերներ տանելու քաղաքացիական նախաձեռնության հեղինակներն էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հայկական անցակետում հանդիպել Վոլկովի տեղակալի հետ։ Ավտոերթի մասնակիցներն այդպես էլ չկարողացան հասնել և անցնել Լաչինի միջանցքով․ խաղաղապահների հրամանատարի տեղակալը նրանց հետ բանակցություններում նշել էր, որ չեն կարող ապահովել երթի մասնակից հայերի անվտանգությունը։

Մինչ այդ, Արցախում խորանում է սոցիալական, հումանիտար և տնտեսական ճգնաժամը։ Ադրբեջանցի կեղծ բնապահպան-ակտիվիստների կողմից ճանապարհի արգելափակումից հետո առկա է դեղորայքի, սննդի, վառելանյութի պակաս։ Արցախի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 11 բուժառու կա, նրանցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այսօր առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 3 ծանր բուժառուների տեղափոխել են Երևանի բուժհիմնարկներ։

Օր օրի զգացնել է տալիս սննդի սակավությունը։ Խնդիրն ակնառու է հատկապես բազմանդամ ընտանիքներում, որտեղ մանկահասակ երեխաների թիվը մեծ է։ Շուշիից տեղահանված Համբարձումյանների ընտանիքը, օրինակ, յոթ անձից է բաղկացած, հինգը երեխաներ են։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում էլ որոշում է կայացվել հանրային սննդի ծառայությունների մատուցման ոլորտում սահմանափակումներ մտցնել։ Որքա՞ն է շարունակվելու Արցախի շրջափակումը․ այս պահին հարցի պատասխանը չկա։ Թեև երեկ Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խնդիրը Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց, այնուհանդերձ, դեռ որևէ դրական տեղաշարժ չի նկատվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան