Իշխանությունը բաց խոստովանեց ՌԴ-ի շանտաժը․ քա՛յլ կատարեք՝ ՀԱՊԿ-ից դուրս գալով և Արևմուտքի հետ լուրջ աշխատանքով․ Հրաչյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մինչև վերջերս ՀՀ պաշտոնյաները խուսափում էին բաց խոսել ՌԴ-ի կողմից ՀՀ-ի վրա բանեցվող ճնշումների մասին, որոնք կատարվում են միջանցք ստանալու, ՀՀ-ն Միութենական պետություն մտցնելու նպատակներով։

Վերջերս բաց տեքստով այդ ճնշումների մասին Factor TV-ի տաղավարում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Իսկ ոչ ուղիղ տեքստով՝ անուղղակի ՌԴ-ից բանեցվող ճնշումների մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա թե՛ սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիաները, թե՛ միջանցքի փակումը նա տեղավորեց Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից ՀՀ-ից միջանցք պահանջելու, Միութենական պետություն մտնելու պահանջների համատեքստում։

Ի՞նչ պետք է հետևի այս բաց խոստովանություններին։ Քաղաքական գիտությունների դոկտոր, Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է՝ երբ ՀՀ իշխանություններն արդեն բաց են խոստովանում ճնշումների փաստը ՌԴ-ից, և արվել են վերլուծություններ, ժամանակն է, որ կոնկրետ քայլեր կատարվեն․

«Եթե քո դեմ նման ճնշում է գործադրվում, պետք է պատասխանես։ Եթե շանտաժ են անում, պետք է դրա պատասխանը լինի ուժային մեթոդներով։ Հայկական դիվանագիտությունն ունի նման քայլերի հնարավորություն և տեղ։ Այո, այսօր ՀՀ-ն մեծ կախվածության մեջ է ՌԴ-ից, բայց գուցե պարադոքսալ թվա՝ նույնքան ՌԴ-ն է կախված ՀՀ-ից։ Ժամանակն է իրենցից կտրվել, այդ կախվածությունը հաղթահարել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալով և Արևմուտքի հետ լրջագույն աշխատանք տանելով։ Առաջին քայլը պետք է լինի ՌԴ-ի ռազմական ներկայացվածությունը ՀՀ-ում փոքրացնելը և սկսելը ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Եթե քո դեմ կազմակերպվում է բազմաէտապ ճնշում, և զիջումներ են փորձում վերցնել, դու նույն ձևի կարող ես անել քո քայլերը։ Իրենք բլոկադայի մեջ են դրել Արցախի հայությանը, դու դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից։ Եթե շարունակվում է բլոկադան, դու պետք է անես հաջորդական քայլեր։ Պետք է նվազեցնես ռուսական ազդեցությունը՝ կտրելով քո կապերը ուժային կառույցներում»,- նշեց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան