ՀՀ ԶՈՒ-ում արձանագրվել է 49 խախտում. ՀՀ Զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018թ. 1-ին եռամսյակի արդյունքները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները։

 

Ըստ այդմ՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է թվով 66 ուսումնասիրություն, որից 35-ը կատարվել է թիկունքային, 9-ը՝ սպառազինության, 8-ը՝ ֆինանսական, 5-ը՝ ռազմաբժշկական, 3-ը՝ կապի, 2-ը՝ ինժեներական, 2-ը՝ հրթիռահրետանային և 1-ական՝ կապիտալ շինարարության և այլ ծառայությունների գծով։

 

 Այդ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 49  խախտում: Այսինքն խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների շուրջ 75% դեպքերում։ Ելնելով արդյունքնեից՝ ԶՈւ համապատասխան կառույցներին և ստորաբաժանումներին տրվել է 8 նախազգուշացում, ուղարկվել է 14 հաղորդում։

 

2018 թվականի առաջին եռամսյակում իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 203.324.237 ՀՀ դրամի /նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 61.026.885 ՀՀ դրամ/   վնաս, որից 132.054.143 ՀՀ դրամը  կամ 65%-ը արձանագրվել է պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, մնացած մասը՝ կայազորների զինվորական դատախազությունների. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

 

Հարկ է փաստել նաև, որ հայտնաբերված 203.324.237 ՀՀ դրամից 46.518.570 ՀՀ դրամը հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է։

 

Խախտումները հայտնաբերվել են հիմնականում տրանսպորտային միջոցների շահագործման,  գնումների գործընթացի կազմակերպման, տրանսպորտային միջոցների և տեխնիկայի շահագործման համար նախատեսված վառելիքի, մատակարարված տարբեր տեսակի ապրանքանյութական միջոցների, հագուստի, սննդամթերքի ստացման, պահպանման և օգտագործման ոլորտներում:

 

2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված հիշյալ ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստված 25 նյութից 11-ով պաշտոնատար անձանց կողմից դրսևորած պաշտոնեական անփութության, պաշտոնեական կեղծիքների, հափշտակությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր։

 

Հարուցված 11 քրեական գործերից 5-ով՝  պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու դիտավորությամբ գույքը ոչնչացնելու համար մեղադրանք է առաջադրվել 10 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, 3-ը՝ ծառայության պետ, 2-ը՝ պահեստապետ և 2-ը քաղաքացիական անձ։

 

Միայն հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 134.520.935 ՀՀ դրամ:

 

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված և չվերկանգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ գտնվում է վեարկանգնման փուլում: Այդ նպատակով կիրառվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։

 

2018թ. 1-ին եռամսյակում պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից քաղաքացիական կամ քրական դատավարության կարգով ներկայացվել է ընդհանուր 8.777.100 ՀՀ դրամ հայացապահանջով 3 հայցադիմում: Դրանցից 2-ով հայցապահանջները բավարվել են ամբողջությամբ, իսկ 1-ով վնասը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը դեռևս չի քննվել։ Օրենքով սահմանված կարգով ներկայացվել է միջնորդություն հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է։ Միջնորդության վերաբերյալ տրված կատարողական թերթը ներկայացվել է կատարման, հարուցվել է կատարողական վարույթ։