Եկող տարի մեծածավալ ռազմական սադրանքները հավանական են․ Սուրեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ճնշման տարատեսակ գործիքակազմեր է կիրառում՝ ռազմական հարձակումներ, գերեվարումներ, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի անտեսում, անգամ՝ ռազմագերիներին ամբողջությամբ չվերադարձնել։ Բացի այդ, կան նաև ճնշման ավելի «մեղմ» միջոցներ, ինչպես օրինակ, «էկոշարժման» քողի ներքո Արցախը բլոկադայի ենթարկելն է և հումանիտար ճգնաժամի հարուցումը։

Ռազմական մեծածավալ գործողությունների ռիսկ Ադրբեջանի կողմից առկա՞ է։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ լայնամասշտաբ պատերազմի ռիսկ այս պահին չի տեսնում, սակայն ռազմական գործողություններ լինելու են մշտապես․ «Եկող տարի կարող է ավելի մեծ ռազմական գործողություններ լինեն։ Մենք չենք կարող ասել, թե գերտերությունների ուժի հարաբերակցությունը դեպի ուր կտեղափոխվի, և այդ պետությունները դա ինչպես կօգտագործեն իրենց շահերին համապատասխան։

ՀՀ-ն չի կարող սա օգտագործել իր շահերին համապատասխան։ ՀՀ-ն միայն ազդեցության կրող է։ Երկու տարվա մեջ այդպես էլ քայլեր չարվեցին կարողունակ պետություն ձևավորելու ուղղությամբ»։

Սուրեն Պետրոսյանի ներկայացմամբ՝ Ադրբեջանի ուղեղային կենտրոնները նշում են, որ Ադրբեջանը պետք է օկուպացնի նույնքան տարածքներ, ինչքան ՀՀ-ն էր օկուպացրել, և այդքան ժամանակ իրենք նույնպես պետք է ապրեն օկուպացված տարածքներում, ինչն ըստ քաղաքագետի, սոցիալ-հոգեբանական մակարդակում ՀՀ-ին պատասխան տալու պրոցես է։ Այսպիսի նպատակադրման պայմաններում, ըստ նրա, անիմաստ է անգամ խոսել կամ մտածել խաղաղության պայմանագիր կնքելու մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան