Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին

Լուրեր

28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են «Թումո» կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: 

Վարչապետը կարևորել է «Թումո»-ի գործունեությունը և ընդգծել, որ այն կարող է ողջ աշխարհում դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը: 

Պարոն Սիմոնյանը ողջունել է վարչապետի ներկայացրած գաղափարը և տեղեկացրել, որ նախատեսում են «Թումո» կենտրոններ հիմնել Փարիզում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում: Այնուհետև Սեմ Սիմոնյանն անդրադարձել է Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին, բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացմանը վերաբերող այլ հարցերի և նախաձեռնությունների: