Արցախ մեկնողները բանակցում են ոստիկանության ծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից մի խումբ ակտիվիստներ ավտոերթով շարժվեցին դեպի Ստեփանակերտ։
Նախաձեռնության հեղինակները դեռ մոտ 1 շաբաթ առաջ էին հայտարարել, որ մտադիր են արցախցի փոքրիներին ամանորյա նվերներ տանել։
Հիշեցնենք՝ կեղծ բնապահպանական պատրվակներ ներկայացնելով՝ մի խումբ ադրբեջանցիներ Լաչինի միջանցքը փակ են պահում արդեն 2 շաբաթ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար խնդիրների պատճառ է դարձել․ Ստեփանակերտում նկատվում է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս, ավելի քան 1000 արցախցիներ՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում ՀՀ-ից վերադառնալ իրենց բնակավայրեր։
Այս պահին Արցախ մեկնողները բանակցում են ոստիկանության ծառայողների հետ։
«2-3 հոգի մեր ուղեկցությամբ, հիմնականում այն մարդիկ, ովքեր ի վիճակի են բանակցելու ռուսների հետ, գնում ենք ռուսական կողմ, հնարավոր է նաև լրագրողներ: Եթե ռուսները թույլ տան, մենք խնդիր չունենք»,- այս մասին ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում։