Ադրբեջանի պահանջները գնալով ընդլայնվեցին․ ցանկանում են օր առաջ ազատվել ռուսական զորքերից․ թուրքագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 09:56
Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ
20.02.2026 | 09:43
Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել
20.02.2026 | 09:33
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ադրբեջանական կողմի վերջնական նպատակն այն է, որ հայկական կողմը վերջնականապես ճանաչի Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում և ռուսական զորքերն այնտեղից օր առաջ հեռանան»,- «Ադրբեջանական և թուրքական մամուլը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական մամուլում հիմնականում շրջանառվում է այն միտքը, որ Լաչինի միջանցքի փակման և ԼՂ շրջափակման պատճառն այնտեղ օգտակար հանածոների ապօրինի կիրառումը բացառելն է․ «Այսինքն՝ ադրբեջանական կողմը կոնկրետ նշում է, որ պետք է վերահսկողություն սահմանվի Ղարաբաղի այն հանքավայրերի նկատմամբ, որոնք համարում է կարևոր։ Դրանցից մեկը Դրմբոնի հանքավայրն է, մյուսը՝ երկաթի հանքավայրերն են, որոնք Ադրբեջանն անվանում է Դեմիրլի։ Ադրբեջանը ցանկանում է, որ այդ հանքավայրերի շահագործման վերահսկողությունը լինի իր ձեռքում»։

Թուրքագետը հավելեց, որ բացի դրանից՝ Ադրբեջանը ցանկանում է նաև սկաներներ տեղադրել և ամենօրյա մոնիթորինգ իրականացնել Լաչինի միջանցքով անցնող և դեպի Արցախ գնացող-եկող մեքենաների և ուղևորների նկատմամբ։

«Ադրբեջանի պահանջները գնալով ընդլայնվեցին․․․ Խոսքը վերաբերում է անկլավներին, Զանգեզուրի միջանցքին, և այս շրջափակման շարունակման պարագայում, կարծում եմ, այդ պահանջները ևս կդրվեն, քանի որ ադրբեջանական մամուլը բացահայտ խոսում է այդ մասին»,- ընդգծեց Խուդավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։