Նոր Խարբերդ համայնքի խանութում տեղի ունեցած պայթյունի դեպքի վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 460-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ նույն մարզի Նոր Խարբերդ համայնքում տեղակայված խանութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու համար․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:25-ին քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Նոր Խարբերդ համայնքի շենքերից մեկի մոտ նռնակով հարձակվել են իր որդու վրա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ նկատել են նույն համայնքի 35-ամյա բնակչի, ում ձեռքին եղել է նռնակ: Բանակցության արդյունքում տղամարդը մարտական նռնակը հանձնել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին և տեղափոխվել Ոստիկանության բաժին:

Նախնական տվյալներով, նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված հագուստի խանութի 35-ամյա նախկին սեփականատերը նռնակը ձեռքին մտել է խանութ, սպառնացել, որ այն կպայթեցնի և պահանջել վերոհիշյալ քաղաքացու որդուն խանութից դուրս գալ: Վերջինս անմիջապես հեռացել է, որից հետո լսվել է պայթյունի ձայն:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ հիշյալ խանութի պատուհանների ապակիները կոտրված են, պատերի վրա առկա են պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքներ: Հայտնաբերվել և վերցվել են նռնակի բեկորներ:

Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք:

Նույն օրը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 35-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները և վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: