«ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի դպրոցները ստացել են լաբորատոր սարքավորումներ և գույք

Լուրեր

18.07.2026 | 18:39
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամփոփվել է «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագիրը, որը մեկնարկել էր 2020 թ. հոկտեմբերի 30-ին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ծրագրի նպատակն էր բարձրացնել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները, բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը:

Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները», «Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի և սարքավորումների ձեռքբերման միջոցով»:

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները» բաղադրիչի հիմնական նպատակը ԿԶՆԱԿ-ին տեխնիկական աջակցության տրամադրումն է՝ նպաստելով կառույցի կարողությունների զարգացմանը: Տրամադրվող աջակցությունը ընդգրկում է հանրակրթության ոլորտի հիմնական ուղղությունները՝ ուսուցիչների մասնագիտական զարգացումը, որը ներառում է ուսուցիչների վերապատրաստումը և ատեստավորումը, դպրոցներում ուսումնական գործընթացների կառավարումը և գնահատումը, ուսումնական ծրագրերի, նյութերի մշակման և փորձաքննության մեթոդաբանությունը, համապատասխան ուղեցույցների ստեղծումը։ ԿԶՆԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ծրագրի շրջանակում կազմակերպությանը տրամադրվել է 50 դյուրակիր համակարգիչ:

«Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի և սարքավորումների ձեռքբերման միջոցով» բաղադրիչի նպատակն է բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը Տավուշի մարզի դպրոցներում` տրամադրելով քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք: Բաղադրիչի շրջանակում Տավուշի 76 հանրակրթական դպրոցներ ստացել են բնագիտական և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք»,- ասված է հաղորդագրությունում։